Հայաստանում կգործի օզոնաանվտանգ սառնարանային նոր պահեստ, որը նաև չի վնասի կլիմային. Տեսանյութ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Հայաստանում կգործի օզոնաանվտանգ սառնարանային նոր պահեստ, որը նաև չի վնասի կլիմային. Տեսանյութ

Հայաստանում կգործի օզոնաանվտանգ սառնարանային նոր պահեստ, որը նաև չի վնասի կլիմային. Տեսանյութ
Հայացք մամուլի ակումբում Օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը և Հիդրոմետ ծառայության օդերևույթաբանության կենտրոնի հելիոերկրաֆիզիկայի բաժնի պետ Աննա Ծառուկյանը խոսեցին օզոնային շերտի պահպանության միջազգային օրվա խորհրդի և Հայաստանի օզոնային շերտի վերականգնման մասնակցության մասին:

 

Այսօր  նշվում է Օզոնային շերտի  պահպանության օրը։ 20 տարի առաջ Հայաստանը վավերացրել է միջազգային 2 պայմանագիր՝ օզոնային շերտը քայքայելու մասին Մոնրեալի արձանագրությունը և օզոնային շերտի պահպանության մասին Վիեննայի կոնվենցիան՝ այդպիսով ստանձնելով օզոնային շերտի պաշտպանության նկատմամբ պարտավորություններ։

 

Լիանա Ղահրամանյանի խոսքով՝ 20 տարվա ընթացքում այս ուղղությամբ արդեն մեծ աշխատանք է տարվել.«Առաջին 6 տարին պահանջվեց՝ ծրագիր մշակելու համար, թե ինչպես պետք է մենք մեր երկրում փոխարինենք օզոնային շերտը քայքայող նյութերը։ Բուն գործողությունները մեկնարկեցին 2005 թվականից, երբ այն ժամանակ Բնապահպանության նախարարությունում մեկնարկեց օզոնի ծրագիրը»,- նշեց Լիանա Ղահրամանյանը, հավելելով, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում Կառավարության կողմից հաստատված մասնագիտությունների ցանկում ավելացել է Սառնարանային տնտեսություն մասնագիտությունը՝ որպես միջին մասնագիտական կրթություն. «Երեկ Հայաստանի երեք քոլեջները՝ Երևանի թիվ 2 տարածաշրջանային քոլեջը և Արմավիրի և Արարատի տարածաշրջանային քոլեջները հագեցրել ենք համապատասխան սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են տվյալ ուսուցումն իրականացնելու համար, և այս տարի ունենք արդեն ուսանողներ»։


 

Բացի այդ Հայաստանում սեպտեմբերի 18-ին բացվելու է տարածաշրջանային ուսումնական կենտրոն՝ Շիրակացու ճեմարանի հենքի վրա։ Կենտրոնին կից գործելու է նաև փորձնական ձեռնարկություն, որտեղ ներդրվել է նոր տեխնոլոգիա՝ սառնարանային պահեստ, որտեղ մրգերն ու բանջարեղենը կպահվեն օզոնաանվտանգ տեխնոլոգիայով, որը նաև չի վնասում կլիմային։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 132


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    Օպերատիվ ամփոփագիր
    v