Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամը Լոս Անջելեսում ճանաչվել է տարվա կազմակերպություն » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամը Լոս Անջելեսում ճանաչվել է տարվա կազմակերպություն

Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամը Լոս Անջելեսում ճանաչվել է տարվա կազմակերպություն
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում սեպտեմբերի 8-ին կայացած  «Bridge of Health» բարեգործական կազմակերպության 5-րդ ամենամյա գալա-ընթրիքի ժամանակ  «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը ճանաչվել է տարվա կազմակերպություն։ Մրցանակը կարեւորում է այն հսկայական աշխատանքը, որը «Ժպիտների քաղաք›› հիմնադրամը կատարում է Հայաստանում արյունաբանության եւ ուռուցքաբանության զարգացման ուղղությամբ։ Մրցանակը ստացել է  ‹‹Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի պատվավոր խորհրդի անդամ, ուռուցքաբան Շանթ Շեխերեդիմյանը։

«Մեզ համար մեծ պատիվ է աշխատել ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամի հետ։ Թեպետ շատ կարեւոր է տրամադրել ֆինանսական աջակցություն քաղցկեղ եւ արյան հիվանդություններ ունեցող երեխաներին եւ նրանց ընտանիքին, սակայն համակարգային բժշկական բարելավումները, որոնց ձգտում են  ‹‹Ժպիտների քաղաք›› եւ ‹‹Bridge of health›› կազմակերպությունները, շատ կարեւոր նշանակություն ունեն ավելի առողջ եւ երջանիկ Հայաստանի համար»,- մրցանակը հանձնելիս ասել է  ‹‹Bridge of Health›› բարեգործական կազմակերպության նախագահ Ռոբերտ Աղավերդյանը։

«City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2014 թվականին։ Հիմնադրամի առաքելությունն է օգնել երեխաներին հաղթահարել քաղցկեղը եւ արյան հիվանդությունները։ 2018 թվականից հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նախագահում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Մեկ տարվա ընթացքում հիմնադրամն աջակցել է քաղցկեղ եւ արյան հիվանդություններ ունեցող ավելի քան 220 երեխայի։ Հիմնադրամը տրամադրում է բուժում, դեղորայք ինչպես նաեւ օրական 4-անգամյա սնունդ։ Բացի այդ, հիմնադրամի աջակցությամբ հիվանդներն ու նրանց ընտանիքի անդամները ստանում են սոցիալ-հոգեբանական աջակցություն։ Ներկա դրությամբ նման աջակցությունից օգտվել է 80 ընտանիք։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 232


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v