Տեսանյութ. Քսենյա Սոբչակն իր հարսանիքին ներկայացել է կորսետով ու զուգագուլպաներով
- 14.09.2019, 09:43,
- Լրահոս, Ժամանց
- 0

Հայտնի ռուս լրագրող և հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակն ու նրա ընտրյալը՝ ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովը, իրենց հարսանյաց տանգոն պարել են Ֆիլիպ Կիրկորովի երգի հնչյունների ներքո: Այս մասին Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Ելենա Մոզգովայան (Մաթիլդա Շնուրովա` ռուս հայտնի կին գործարար, բալետի դպրոցի հիմնադիր):
Այնուհետև հարսանեկան արարողության ժամանակ Սոբչակը հյուրերի առաջ է ներկայացել կորսետով, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Տեսանյութում երևում է հարսնացուն` սև թիկնոցով, սրահի կենտրոնում ծնկաչոք դիրքով` շրջապատված երիտասարդ տղամարդկանցով, որոնք կրում են կաթոլիկ վանականների թիկնոցներ և գլխաշորեր: Այնուհետև, պարողները մոտենում են Սոբչակին, դեն են գցում իրենց և հարսնացուի թիկնոցները. այստեղ երևան է եկել տոնակատարության «մեղավորի»` հարսնացուի նոր կերպարը` կորսետով, զուգագուլպաներով, որոնք երիզված են կարմիր ժապավենով: Այս ամենից հետո սկսվել է հարսնացուի պարը:
Տեսանյութը դիտեք
այստեղ хорошие новости дня новости кавказа бесплатно