C новым годом 2019


 
  • 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 13:55 – Հանցագործությունից 40 տարի անց Գերմանիայում բացահայտել են երկրի պատմության մեջ արվեստի գործերի ամենախոշոր գողությունը 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 13:20 – Կոտայքի մարզում տաք հետքերով հայտնաբերել են զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողներին 
  • 12:08 – Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը զգուշացնում է. Ազատվեք վատ մտքերից, այլապես կսկսի աշխատել «Ձախ ձեռքի կանոնը» 

Մահացել է ամերիկահայ գործարարի ընկերությունից,քաղաքացիներից 2,5 մլրդ ՀՀ դրամի գույքի հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող Վլադիսլավ Մանգասարյանը

Մահացել է ամերիկահայ գործարարի ընկերությունից,քաղաքացիներից 2,5 մլրդ ՀՀ դրամի գույքի հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող Վլադիսլավ ՄանգասարյանըՕրերս մահացել  է ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանի «Արին Կապիտալ» ընկերությունից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող Վլադիսլավ Մանգասարյանը։

Հայտնի է տեղեկացրել է, որ վերջերս Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Վլադիսլավ Մանգասարյանի նկատմամբ համաներում էր կիրառել։ Նրան մեղսագրվում էր ընդհանուր առմամբ խարդախության եղանակով բազմաթիվ քաղաքացիներից ու ընկերությունից առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 2,5 մլրդ ՀՀ դրամի գույքի հափշտակություն, որը կատարվել է 2005-2011թթ.:

Մասնավորապես, ըստ մեղադրանքի, Վլադիսլավ Մանգասարյանը մի շարք անձանց առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու դիտավորությամբ, գործընկերոջ` Էդմոնդ Խուդյանի, անվամբ սեփականության իրավունքով գրանցված Երևան քաղաքի Մաշտոցի 33Ա հասցեում (ներկայիս՝ Մաշտոցի 33/1) գտնվող հողամասի վրա կառուցվող շենքից գրասենյակային տարածքներ, բնակարաններ և ավտոկայանատեղեր վաճառելու կեղծ խոստումով, խաբեությամբ նրանցից ստացել ու հափշտակել է ընդհանուր առմամբ` 311.615.500 ՀՀ դրամ արժողությամբ առանձնապես խոշոր չափերով գույք, իսկ կատարված հափշտակությունը քողարկելու նպատակով ինչպես իր, այնպես էլ՝ շենքի հետ փաստացի առնչություն չունեցող և հիշյալ շենքից տարածքներ օտարելու իրավասություն չունեցող «ՎԷՌՄ» ՍՊ ընկերության անունից նրանց հետ կնքել է առքուվաճառքի նախնական պայմանագրեր:

Քրեական գործով անցնում է 26 տուժող, բացահայտվել է խարդախության 31 դրվագ։

Տարիներ առաջ խոսվում էր, որ առերեւույթ չարաշահումներին առնչություն է ունեցել նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը եւ որ Վլադիսլավ Մանգասարյանը վայելում է նրա հովանավորությունը, սակայն մեղադրանք առաջադրվել էր միայն Մանգասարյանին, իսկ գործը դատարան ուղարկելու մասին հայտարարվեց դեռ երեք տարի առաջ՝ 2016 թվականի նոյեմբերին։ Քրեական գործը քննվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ։

Տարիներ շարունակ ձգձգված դատավարությունն ավարտվել է այս տարվա հուլիսի 29-ին։ Արդյունքում՝ դատավորը հիմնավորված է համարել առաջադրված մեղադրանքը, բայց կիրառել համաներում՝ նրան ազատելով պատժի կրումից։  Նշենք, որ քրեական գործով  ոչ ամերիկահայ գործարարին եւ ոչ էլ մյուս տուժողներին պատճառված վնասը չի վերականգնվել։ Ավելին՝ հուլիսի 29-ին կայացված դատավճիռը դեռ կողմերը չեն ստացել։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 73


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v