Երկար ժամանակ սեքսով չզբաղվելու դեպքում տղամարդիկ կարող են հիվանդանալ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Երկար ժամանակ սեքսով չզբաղվելու դեպքում տղամարդիկ կարող են հիվանդանալ

Երկար ժամանակ սեքսով չզբաղվելու դեպքում տղամարդիկ կարող են հիվանդանալ
Իտալացի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ երկար ժամանակ սեքսով չզբաղվելու դեպքում տղամարդիկ սկսում են հիվանդանալ: Ինչպես հաղորդում է TOPNEWS-ը՝ հղում անելով «Ռոսբալտին», ուսումնասիրություններն անց էին կացվում՝ պարզելու համար, թե ինչպես է սեռական զսպվածությունն ազդում ուժեղ սեռի ներկայացուցիչների օրգանիզմի վրա:

Գիտնականների հավաստմամբ՝ սեռական կյանքից զուրկ տղամարդիկ նույն ռիսկային խմբում են, ինչ և շաքարային դիաբետով տառապողներն ու ծխախոտը չարաշահողները:

Գիտափորձին մասնակցել է 18-25 տարեկան 140 կամավոր, որոնց 50%-ը առողջական խնդիր չուներ, իսկ մյուս մասի մոտ ախտորոշվել էր անպտղություն:

Բոլոր կամավորները մեկ ամսով հրաժարվել են սեռական կյանքից և գիտափորձից հետո բժիշկները նկատել են, որ նրանց կեսի մոտ բարձրացել է սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Սրտաբանների խոսքով՝ մեկ ամիս սեռական կյանքից հրաժարվելուց հետո տղամարդկանց մոտ առաջացած խնդիրները նման են այն խնդիրներին, որոնք առաջանում են 3 տարի ծխախոտային կախվածություն ունեցողների մոտ:

Երկրորդ գիտափորձին մասնակցել են 45 տարեկանից բարձր տղամարդիկ, որոնց 53 %-ի մոտ նկատվում էին պոտենցիայի, իսկ 61%-ի մոտ՝ սրտանոթային համակարգի խնդիրներ: Սեռական կյանքի բացակայության հետևանքով այս կամավորների առողջական խնդիրներն էլ ավելի են սրվել:

Սեքսապաթոլոգ Դմիտրի Գոլովանովի խոսքով՝ երիտասարդ տարիքում սեռական պոտենցիայի հետ խնդիրեն ունեցող մարդիկ միջին տարիքում որպես կանոն տառապում են նաև այլ հիվանդություններով: Առաջին հերթին տուժում է սրտանոթային համակարգը, այնուհետև ի հայտ են գալիս գլխուղեղի և հորմոնային խանգարումներ: Գիտնականները վաղուց են ապացուցել, որ սեքսը ցանկացած կենդանի էակի բնական պահանջն է և ինչ-որ չափով կարող է համարվել նաև յուրահատուկ դեղամիջոց, որի բացակայությունը հղի է առողջության համար անուղղելի հետևանքներով:

Տղամարդկանց մոտ սեքսի բացակայությունը կարող է դառնալ իմպոտենցիայի, շագանակագեղձի բորբոքման, անկառավարելի ագրեսիայի, նևրոզների, հորմոնալ խնդիրների և սրտանոթային համակարգի հիվանդությունների (հատկապես՝ սրտամկանի կաթվածի) պատճառ: Բժիշկն ընդգծել է, որ ինչպես ցույց է տվել իր պրակտիկան, այն տղամարդիկ, որոնք նույնիսկ 65-70 տարեկանից հետո են ապրում առողջ սեռական կյանքով, շատ ավելի քիչ են հիվանդանում, ավելի ակտիվ են և ավելի երիտասարդ տեսք ունեն: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 697


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v