Ավտոմեքենաները «Փոթի»-ում թալանվում են, մեքենայի որոշ մասեր հանվում են. «Ժողովուրդ» » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 12:38 – Ադրբեջանը Կուբաթլուի շրջանում հեռուստառադիոհեռարձակմումն ապահովող նախկինում եղած 50 մետրանոց աշտարակ են գործարկել 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Ավտոմեքենաները «Փոթի»-ում թալանվում են, մեքենայի որոշ մասեր հանվում են. «Ժողովուրդ»

Ավտոմեքենաները «Փոթի»-ում թալանվում են, մեքենայի որոշ մասեր հանվում են. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստան ավտոմեքենա ներկրող մի շարք քաղաքացիներ ընկել են անելանելի դրության մեջ: Բանն այն է, որ նրանք մեքենա են ներկրել աճուրդների միջոցով, իսկ երբ դրանք հասել են Հայաստան, պարզել են, որ մեքենայի որոշ մասեր չկան: Ասել է թե` գումարներ են ծախսել մարդիկ մեքենան գնելու, այն երկրից երկիր տեղափոխելու համար, բայց հետո ստացել են կիսատ-պռատ մեքենա:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նման դեպքերում ավտոներկրողները հսկայական դրամական կորուստներ են ունենում, քանի որ «գողացված» մասերը ստիպված են լինում փոխարինել կամ գնորդին մեքենան էժան գնով են վաճառում: Շատ դեպքերում անգամ գնորդները հրաժարվում են գնել մեքենան, եւ ներկրողը ստիպված է լինում այն կանգնեցնել ամիսներով մինչեւ նոր գնորդ ձեռք բերելը: Ընդ որում, ավտոմեքենայի մասերը հիմնականում պակասում են հենց Փոթի նավահանգստում:





Մեքենա ներկրողների կողմից բարձրացրած այս խնդիրը տեւական ժամանակ է` այդպես էլ լուծում չի գտնում: Ավտոներկրող Գագիկ Հակոբյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս «դարավոր» եւ չկարգավորվող խնդրին, հայտարարեց. «Փոթի նավահանգստում հենց մեքենան բացում են, սկսում են մեքենայից մասեր վերցնել: Մեքենան հասավ Վրաստան, նորմալ է, ինչ լինում է մեքենայի հետ, այնտեղ է լինում:

Նկարներ ունեմ ինձ մոտ, որ Ճապոնիայում գտնվող մեքենան պարզ երեւում է, ամեն ինչ կարգին է, հիմա արդեն դուրս է եկել, բայց գնամ Փոթի այն վերցնելու, պետք է ստուգեմ` դետալներին ձեռք են տվել, թե ոչ: Վրացիները հիմնականում կատալիզատորներն են հանում մեքենայի վրայից ու դրանք վաճառում են, որովհետեւ թանկ է: Դժվար ամերիկացին կամ ճապոնացին կատալիզատոր հանի ու վաճառի»,- նկատեց ավտոներկրողը` ընդգծելով, որ Հայաստան մտնող ավտոմեքենաների մեծ մասը կատալիզատոր չունի, գողացված են:

Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում կատալիզատորների վաճառքը եւս տարածված բնույթ է կրում: Դրանք այստեղ անգամ մեքենայի վրայից հանող ու միաժամանակ գնող ընկերություններ կան, իսկ արժեքը տատանվում է 300-400 հազար դրամի սահմաններում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 253


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v