Սահմանին ծառայող զինվորականներից պարտքի հաշվին կպահվի աշխատավարձի միայն 30 տոկոսը
- 09.09.2019, 14:00,
- Լրահոս
- 0

Շփման գծում ծառայություն իրականացնող զինվորականներից, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿԾ) կատարողական ցանկի իրականացման ժամանակ կպահվի աշխատավարձի 30 տոկոսից ոչ ավելին։ Այս մասին ՀՀ ԱԺ նիստում, «Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մասին» օրենքում երկրորդ ընթերցմամբ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, սեպտեմբերի 9-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Նրա խոսքով՝ աշխատավարձի 30 տոկոս պահումը նախատեսված է մինչեւ ողջ բռնագանձվող գումարի մարումը։ Միեւնույն ժամանակ, պատգամավորը նշել է, որ նրան ավելի մոտ էր 10 տոկոս նիշը, բայց կառավարության ներկայացուցիչների հետ քննարկումից հետո որոշվել է կանգ առնել 30 տոկոսի վրա։ «Մնացած գումարը մեր զինծառայողները կկարողանան օգտագործել սեփական եւ ընտանիքի անդամների կարիքները բավարարելու համար»,- ընդգծել է Բագրատյանը։ Իր հերթին, պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշել է, որ դա բավական հաջող օրենսդրական նախաձեռնություն է, ինչից հետո շնորհակալություն է հայտնել Բագրատյանին։
хорошие новости дня новости кавказа бесплатно
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 98