• 11:18 – Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական տվեց 
  • 10:06 – Հայաստանում կգործի օզոնաանվտանգ սառնարանային նոր պահեստ, որը նաև չի վնասի կլիմային. Տեսանյութ 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 09:00 – Քոչարյանի աջակիցները ծեծելով կոտրել են քաղաքացու ոտքը. 
  • 11:30 – Կրակոցներ՝ «Նաիրիտ» գործարանի դիմաց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Թե ինչու Սերժ Սարգսյանի մոտ ստացվեց այն, ինչ Ալիևի մոտ չի ստացվում.գործող իշխանությայնն էլ՝ չմսխել կուտակված կապիտալը

Թե ինչու Սերժ Սարգսյանի մոտ ստացվեց այն, ինչ Ալիևի մոտ չի ստացվում.գործող իշխանությայնն էլ՝ չմսխել կուտակված կապիտալըՀամադրելով Բրյուսելից եւ Բաքվից եկող տեղեկատվական հոսքերն ու ազդակները՝ պարզ է դառնում, որ Ադրբեջանի եւ Եվրոպական միության միջեւ նախապատրաստվող նոր համաձայնագրի նախապատրաստման գործընթացը, անկախ Մամեդյարով-Մոգերինի ձեւաչափով հանդիպումներին բարձրաձայնվող արարողակարգային լավատեսությունից, այս պահին բախվել է մի շարք խնդիրների:

Փորձենք հասկանալ, թե ինչու Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանի մոտ ստացվեց Եվրոպական միության հետ ստորագրել նոր՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր (CEPA), իսկ դեռեւս 2017 թվականի մարտին մեկնարկած Ադրբեջան-ԵՄ բանակցությունները Ռազմավարական գործընկերության համաձայնագրի շուրջ վտանգված են, եւ Ալիեւի մոտ մինչ այսօր չի ստացվում իրական առաջընթաց արձանագրել եվրոպական ուղղությամբ:

1. ԵՄ-ն եւ Ադրբեջանն ընդհանուր հայտարարի չեն գալիս ավիափոխադրումների հարցում, Ընդհանուր ավիացիոն տարածքի քաղաքականության շուրջ: Հայաստանը Common aviation Area համաձայնագիրը ստորագրել է 2017 թվականի նոյեմբերին: 



2. Վիզաների տրամադրման գործընթացի ազատականացման հարցում նույնպես չկա համաձայնություն Բաքվի եւ Բրյուսելի միջեւ: Հայաստանը, իր հերթին, վերացրել էր Շենգեն գոտու երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրերը 2013 թվականից:

3. Համաձայնագրի վերջնականացմանը խոչընդոտում են նաեւ Ադրբեջանի դիմադրությունը ժողովրդավարությանը, կոռուպցիայի դեմ պայքարին եւ մարդու իրավունքներին վերաբերող հոդվածների կապակցությամբ: Հայաստանի հետ ստորագրված համաձայնագրում այդ հարցերն ամբողջությամբ արծարծված են եւ գրեթե նույնական են, այսպես կոչված, Արեւելյան գործընկերության ասոցացված երկրների համաձայնագրերին:

4. Ադրբեջանն Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ չէ, եւ չնայած ԵՄ-ն, անելով բացառություն Ադրբեջանի համար, պատրաստ է ստորագրել համաձայնագիր, եթե Ադրբեջանը ներկայացնի Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցության ճանապարհային քարտեզ, Ադրբեջանն այս հարցում նույնպես առաջընթաց չի գրանցում: Հիշեցնեմ, որ Հայաստանը WTO անդամ է 2003 թվականից:

5. Եվ, իհարկե, լրջագույն հարց է նաեւ արցախյան հակամարտության խնդիրը: Ըստ աղբյուրների՝ ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի նախագծում հիշատակված է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին ԵՄ սատարման դրույթը, սակայն Բրյուսելը հրաժարվում է միարժեքորեն գրել, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: 2017 թվականին ստորագրված Հայաստանի հետ համաձայնագրում Եվրոպական միությունն ամբողջությամբ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափին, գործունեությանը եւ առաջարկված հիմնարար սկզբունքներին, այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին:

Եվրոպական հանձնաժողովի գործող մանդատն ավարտվում է այս տարվա նոյեմբերի 1-ին, եւ եթե կողմերը չհասցնեն հարթել առկա տարաձայնությունները, ապա նոր Եվրահանձնաժողովի պարագայում այս գործընթացը, հասկանալի պատճառներով, էլ ավելի կդանդաղի:

2017 թվականին ստորագրված Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, իրապես, մնում է ունիկալ քաղաքական փաստաթուղթ եւ այդ տարիներին մեր երկրի կողմից վարվող արտաքին քաղաքականության կարեւորագույն ձեռքբերումներից մեկն է: Ինչպես բազմիցս ընդգծվել է թե՛ Հայաստանի, թե՛ Եվրոպական միության ղեկավարության եւ փորձագիտական շրջանակների կողմից, մեզ հաջողվել էր, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, միաժամանակ նման ամբիցիոզ փաստաթուղթ ստորագրել ԵՄ-ի հետ: 

Ինչպես տեսաք, մենք այնպես ենք աշխատել, որ առայսօր, երկու տարի անց, Ադրբեջանը չի կարողանում հասնել Հայաստանին գլոբալ քաղաքականության եվրոպական ուղղության վրա: 

Սա բնավ չի նշանակում, որ Հայաստանի եւ Արցախի համար բոլոր սպառնալիքները չեզոքացված են: Չմոռանանք, որ 2020 թվականից գործարկվելու է Հարավային գազային միջանցքը, որով ադրբեջանական գազը հասնելու է Եվրոպական միության երկրներին՝ այստեղից բխող բոլոր մարտահրավերներով:

ԵՄ-Հայաստան հարաբերությունների ապագան խնամք է պահանջում: Իսկ օրակարգն ավելի քան հագեցած է՝ CEPA-ի վերջնական վավերացում, CEPA-ի լիարժեք եւ որակյալ իմպլեմենտացիա, Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկ, Արեւելյան գործընկերության հեռանկարները, գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգային մարտահրավերները, արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումը եւ այլն:

Ուստի Հայաստանի գործող իշխանությունները պարտավոր են վերջնականապես չմսխել կուտակված արտաքին քաղաքական կապիտալը եւ վերջապես լրջորեն զբաղվել թե՛ արտաքին քաղաքականությամբ, թե՛ երկրի բարեփոխումների իրական օրակարգով:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 17


    Կարդացեք նաև:
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →