Որոշման հրապարակումից հետո իրավիճակը ՍԴ բակում լարվեց. Իշխանության աջակիցները հանդես եկողները շարժվում են Դատախազություն » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Որոշման հրապարակումից հետո իրավիճակը ՍԴ բակում լարվեց. Իշխանության աջակիցները հանդես եկողները շարժվում են Դատախազություն

Որոշման հրապարակումից հետո իրավիճակը ՍԴ բակում լարվեց. Իշխանության աջակիցները հանդես եկողները շարժվում են ԴատախազությունՍահմանադրական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի գործով որոշման հրապարակումից հետո ՍԴ բակում իրավիճակը լարվեց։ Ռոբերտ Քոչարյանիի աջակիցները շնորհավորում էին Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին, իսկ իշխանության աջակիցները հանդես եկող քաղաքացիները դժգոհություն էին հայտնում, նրանք հեռացող Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հետևից տարբեր վանկարկումներ էին անում։

Իշխանության աջակիցները հայտարարեցին, որ շարժվում են Գլխավոր դատախազության դիմաց։





«Մենք ինֆորմացիա ունենք, որ Գլխավոր դատախազությունը հիմա պետք է որոշում կայացնի, թե կատարում է արդյոք Սահմանադրական դատարանի որոշումը։ Մենք այստեղից շարժվելու ենք Դատախազություն, որպեսզի պահանջենք մեր երկրի հանցագործին ՍԴ–ի որոշմամբ ազատ չարձակել։ Մենք թույլ չենք տալու, որ ինչ–որ մեկը ծախվելով որոշումներ կայացնի»,–նշեց Ջիվան Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրական դատարանը այսօր՝ սեպտեմբերի 4–ին մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Բարձր դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  35-րդ հոդվածի 2–րդ մասը ճանաչեց Սահմանադրությանը հակասող և անվավեր։ ՍԴ–ն արձանագրեց, որ 35-րդ հոդվածի 2–րդ մասում նշված քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ, ինչը հակասահմանադրական է։

Փոխարենը դատարանը սահմանադրական է ճանաչել 135-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերի սահմանադրականության հարցը։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 494


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v