Իր խոստմանը հավատարիմ՝շուրջ 38 հազար ուսուցչի աշխատավարձ բարձրացավ
- 02.09.2019, 11:39,
- Լրահոս
- 1

Սեպտեմբերի 1-ից 10%-ով բարձրացել է շուրջ 38 հազար ուսուցչի աշխատավարձ: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:Ավելի վաղ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ կսահմանվի ուսուցիչների աշխատավարձի նվազագույն շեմ:«Նոր բանաձևի միջոցով դպրոցները իրենց ֆինանսավորումը կստանան արդեն դասարանների քանակով, այլ պարամետրեր նույնպես հաշվի կառնվեն: Փոքր կազմ ունեցող դպրոցները ավելի լուրջ հնարավորություններ կստանան:
Մենք սահմանելու ենք աշխատավարձերի ստորին շեմ, որտեղից արդեն ցանկացած հաջորդ բարձրացում շեմի վրա է հաշվարկվելու՝ ըստ տոկոսների»,-նշել էր Արայիկ Հարությունյանը:
хорошие новости дня новости кавказа бесплатно
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 618