Վահան գյուղի զոհված ազատամարտիկների հուշահամալիրում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ խոնարհեց։ Այս տեսանյութը եւս Փաշինյանը հրապարակեց ֆեյսբուքյան իր էջում։
Հուշահամալիրում վարչապետին հայտնեցին, որ զոհված ազատամարտիկի մայրերից մեկը, որ նաեւ դպրոցի նախկին տնօրենն է, ցանկանում է խոսել իր հետ։ Փաշինյանը մոտեցավ կնոջը եւ համբուրեց նրա ձեռքը։ Զոհված ազատամարտիկի մայրը հանդիպում խնդրեց վարչապետի հետ՝ անձնական բնույթի հարցով։
«Ես իմ օգնականին կասեմ, կկապվի ձեզ հետ, կիմանա՝ ինչ խնդիր է»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Գիտելիքի եւ դպրության օրվա առիթով Նիկոլ Փաշինյանը տիկնոջ Աննա Հակոբյանի հետ այցելել է Վահան գյուղի միջնակարգ դպրոց։