0038 հրամանը գրվել է՝ չեզոքացնելու երկու սպառնալիք.Քոչարյանը պարտավոր չէր իմանալ այդ հրամանի մասին » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

0038 հրամանը գրվել է՝ չեզոքացնելու երկու սպառնալիք.Քոչարյանը պարտավոր չէր իմանալ այդ հրամանի մասին

0038 հրամանը գրվել է՝ չեզոքացնելու երկու սպառնալիք.Քոչարյանը պարտավոր չէր իմանալ այդ հրամանի մասինՉեմ ընդունում այն մեղադրանքը, որ իմ ու գեներալ-գնդապետների նկատմամբ հարուցված է: Այս մասին Yerevan Тoday-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը:

«Չեմ ընդունում այն մեղադրանքը, որն ուղղված է իմ ու գեներալ-գնդապետների նկատմամբ: Գեներալ գնդապետները կատարել են մեր երկրի կարևոր օբյեկտների պահպանությունը օրենքների, պահակային եւ կայազորային օրենքի համաձայն: Այն, ինչ գրվել է այդ հանրաճանաչ 0038 հրամանում, դա բանակի ներքին հրամանն է, և գրված է չեզոքացնելու այն խնդիրները, որոնց վերացման համար ցուցում է տվել Ռոբերտ Քոչարյանը: Դեմ եմ այն իրադրությանը, որ ձևավորվել է Ռոբերտ Քոչարյանի շուրջը, համարձակ մարդու, պատասխանատվությունն իր վրա վերցնող մարդու նկատմամբ այդպես չեն վերաբերվում, նա կարող էր ազատ լինել եւ գործի քննությունը թող շարունակեին»,- ասել է նա:





Սեյրան Օհանյանը նշել է, որ 0038 հրամանը գրվել է՝ չեզոքացնելու երկու սպառնալիք:

«0038 հրամանը գրվել է՝ չեզոքացնելու երկու սպառնալիք. մեկը, որ բանակը խառնվում էր քաղաքականությանը, ներքաղաքական գործընթացներին, որոշ զինվորականներ իրենց ընկերների հետ միասին, ստորաբաժանումներով, խառնվում էին քաղաքականությանը, պետության մեջ զենք կրում, պետության մեջ տեղաշարժվում: Երկրորդ սպառնալիքն այն է, որ ԱԱԾ-ից կային տեղեկություններ, որ հնարավոր է որոշ զորամասերի վրա հարձակում՝ զենք հայթայթելու համար: Հիմա փաստերն այս կերպ խեղաթյուրել և ասել, որ արտակարգ դրության հրաման է տվել, իմ համար անընդունելի է»,- ասել է Սեյրան Օհանյանը:

Նրա կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը պարտավոր չէր իմանալ 0038 հրամանի մասին:

«Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը պարտավոր չէր իմանալ 0038 հրամանի մասին: 8.5 տարի պաշտպանության նախարարն եմ եղել ու երբևէ նախագահին չեմ զեկուցել, թե՝ պարոն գլխավոր-գերագույն հրամանատար, արձակել եմ, ասենք, 0050 հրամանը և այլն: Զեկուցում եմ, որ տրված խնդիրը կատարվել է»,-ասել է Սեյրան Օհանյանը` նաեւ անընդունելի համարելով Սամվել Կարապետյանի անձի շուրջ եղած շահարկումները:

Անդրադառնալով ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի քրեական գործին, նա ասել է, որ առաջին պահին տեսնելով տեսանյութը, ցավ է ապրել, սակայն հետագայում առաջացել են հարցեր:

 «Զրկել մարդուն պաշտպանվելու իրավունքից, երբ որ գոյություն ունի անմեղության կանխավարկած, բարոյականությունից դուրս է: Նույնիսկ պատերազմի դաշտում հակառակորդներին պաշտպանվել են թույլ տալիս: Դիվերսիոն խումբը մարդ էր սպանել, այսօր կալանավորված են, ու Արցախի իշխանությունը թույլ տվեց նրանց պաշտպան ունենալ: Այն մարդիկ, որոնք անցել են հերոսական ճանապարհով, ոչ մեկ չի կարող զրկել նրան այդ ճանապարհից եւ հիմա բոլորիս խնդիրն է, որ մեր իրավապահ համակարգը գործի անաչառ»,- հավելել է նա: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 133


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v