Մեղրիում ԱՏԳ-ի հետ կապված իրավիճակը նման է հանցավոր անգործության » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Մեղրիում ԱՏԳ-ի հետ կապված իրավիճակը նման է հանցավոր անգործության

Մեղրիում ԱՏԳ-ի հետ կապված իրավիճակը նման է հանցավոր անգործությանՄեղրիում ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) հետ կապված իրավիճակը նման է հանցավոր անգործության: Այս մասին օգոստոսի 31-ին Մեղրիում տեղի ունեցած ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովի արտագնա նիստում  ասաց հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Միքայել Մելքումյանը նշեց, որ ժամանակին մեծ խանդավռությամբ բացված գոտին այսօր անգործության է մատնված, սակայն անհրաժեշտ է հասկանալ, որ սա ունի ոչ միայն տնտեսական, այլեւ ահռելի ռազմավարական եւ քաղաքական նշանակություն:





«Բացարձակապես անհասկանալի եւ ծիծաղելի կլինի, եթե մենք չկարողանանք ԵՏՄ շրջանակում օգտվել ԱՏԳ ձեւավորման քվոտայից, որն ազատ է լինելու բոլոր տեսակի հարկերից: Անհրաժեշտ է դիմել իշխանություններին եւ հասկանալ՝ որեւէ տնտեսական հիմնավորում ունի՞ այն, որ ԱՏԳ-ն չի գործում: Ես դրանում կասկածում եմ, քանի որ հսկիչ անցակետի կողքին 1,8 հա տարածքը, որը լավ ենթակառուցվածք ունի, չի կարող տնտեսապես շահավետ չլինել: Սա այն դեպքում, որ հարեւան Իրանը հաջողությամբ օգտվում է Ջուղայում ԱՏԳ պտուղներից»,- նշեց նա:

Միքայել Մելքումյանը շեշտեց, որ որոշ հողամասեր չեն համապատասխանում շինարարությանը, մյուս խնդիրն այն է, որ դրանց մի մասը պատկանում է հայտնի մարդկանց:

«Եթե  մենք ցանկանում ենք, որ գոտին գործի, պետությունը պետք է ակտիվություն դրսեւորի կամ այդ հողերը գերակա հայտարարի: Եթե հարցը ձգձգվում է, ապա կարելի է դատարան դիմել: Այս խնդիրը չպետք է խոչընդոտ դառնա ԵՏՄ մասշտաբով նախագծի իրականացման համար: Միաժամանակ, ամեն ինչ պետք է լուծվի հաշվի առնելով մեր քաղաքացիների իրավունքները»,- պարզաբանեց նա: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 139


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v