Դավաճանելը՝ դավաճանություն է ծնում
- 31.08.2019, 14:02,
- Լրահոս
- 0
-Բարև ալիսա, այսօր էլ ես եմ քեզ մի քանի հարցեր տալու: -Նիկոլ, ես հենց դրա համար եմ ստեղծված: -Դե ասա ԽՍՀՄ գաղտնի տվյալները քեզ որտեղի՞ց են հայտնի: -Ամերիկացիներից, Գորբաչովը ԽՍՀՄ բոլոր արխիվները փոխանցել է ամերիկացիներին, այլապես այդ հզոր երկիրը ինչպե՞ս էին քանդելու: -Լավ, ուրիշ հարց՝ Քոչարյանի կալանքը երկարացնելը քեզ դուր եկա՞վ: -Եթե ՍԴ-ի նիստի հետաձգումը նկատի ունես, ապա ոչ: Դա թուլության դրսևորում էր: Նախ, որ Պուտինին նեղացնել չի կարելի, և հետո ինչ է նշամակում՝ Սերժի օրոք Վստրեչի ապերը կամ Վաչոն ում ուզեին բանտից կհանեին, հիմա աշխարհի տերերից մեկը չի կարողանում իր ընկերոջ խափանման միջոցը փոխի: -Ալիսա, իսկ ի՞նչ անեմ, ռուսները բան չեն առաջարկում: -Նրանք չեն էլ առաջարկի, դու պետք է գլխի ընկնես և անես բաներ, որ նրանք հայերին քաղցր աչքով նայեն: Մի մոռացիր Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում: Քոչարյանի համբերությունն էլ հատել է, հենց որ նրա ոտքը բանտից դուրս եկավ, իսկ դրանում չկասկածես, մի խոսքով դա էլ չի բացառվում: Դու ճիշտ կանես հիմա էլ Սերժին կալանավորես, համ Քոչարյանը գոհ կմնա, համ՝ Պուտինը, չէ որ Սերժը երկուսին էլ դավաճանել է, համ էլ Սերժի փեսան՝ Միշիկը: -Իսկ Միշիկն ինչո՞ւ: -Ոնց թե ինչո՞ւ, նա ի՞նչ էր արել, որ Սերժը նրան Վատիկան աքսորեց: Դա դեռ ոչինչ, ամենակարևորը ղարաբաղցիները կհասկանան, որ եթե իրար դավաճանեն, միասնական չլինեն, Սերժի ու Ռոբի օրը կնկնեն: -Ալիսա կուզե՞ս տեղս մի երեք օր երկիրը ղեկավարես: -Էլի սկսվեց, էլի ընկար հեքիաթների գիրկը, դերվիշի հեքիաթը հիշեցի՞ր: Չէ չեմ ուզում, այդ աթոռին որ մոտ գամ՝ Աննան ակումլյատորս կջարդի, ինձ էլ կհոսանքազրկի, քեզ էլ:Hayacq.com-ի հումորային շարքից. Թիվ 8 хорошие новости дня новости кавказа бесплатно
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 112