• 11:18 – Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական տվեց 
  • 10:06 – Հայաստանում կգործի օզոնաանվտանգ սառնարանային նոր պահեստ, որը նաև չի վնասի կլիմային. Տեսանյութ 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 09:00 – Քոչարյանի աջակիցները ծեծելով կոտրել են քաղաքացու ոտքը. 
  • 11:30 – Կրակոցներ՝ «Նաիրիտ» գործարանի դիմաց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

«Հայկական աջաբսանդալ».ունեցանք բավա­կանին «թեժ ամառ». «Փաստ»

«Հայկական աջաբսանդալ».ունեցանք բավա­կանին «թեժ ամառ». «Փաստ»«Տևական ժամանակ քաղաքական վերլուծաբաններն ու փորձագետները, ինչպես նաև որոշ քաղաքական շրջանակներ պար­բերաբար խոսում էին քաղաքական «թեժ աշնան» մասին, սակայն ունեցանք բավա­կանին «թեժ ամառ»՝ բառի քաղաքական և եղանակային իմաստով: 



Այն գաղափարը, որ, որպես կանոն, ամառային արձակուրդային սեզոնը քաղաքական առումով լինում է պա­սիվ և զերծ որևէ ինտրիգային զարգացումնե­րից, հերքվեց հայաստանյան քաղաքական դաշտում տեղի ունեցած բուռն զարգացում­ներով: Հանուն արդարության պետք է փաստել, որ այն քաղաքական գործընթացներին, որին մենք ականատես եղանք վերջին մեկ-մեկուկես ամսվա ընթացքում, մի ողջ տարվա չափաբաժին էր, և հանրային հարթակը հա­ճախ չէր հասցնում ակտիվ լրահոսին:





Նորություն չէ, որ այսօր հայ հասարակու­թյունը գերքաղաքականացված է, և ամեն երրորդ քաղաքացին կամ քաղաքագետ է, կամ վարչապետ, ուստի քաղաքական ոչ մի դրվագ չի վրիպում խոշորացույցով լրահոսը «մաշող» հայի աչքից: Հենց դրանով է պայ­մանավորված, որ յուրաքանչյուր քաղաքա­կան ակտ, լինի դա կուլտուրկենցաղային միջադեպ, թե տարածաշրջանային լուրջ վե­րադասավորում, հայկական լրատվական տիրույթում և սոցցանցերում դառնում է «մեմ»-երի առիթ:

Եվ այսպես, հանրային դիսկուրսում էմոցիո­նալ քննարկված և արժեհամակարգային ցնցումների հանգեցրած իրադարձությունը կապված էր հայտնի Ստամբուլյան կոնվենցի­այի վավերացման գործընթացի հետ: Սա այն հարցն էր, որ անմիջապես հարվածեց և մի­անգամից արթնացրեց ողջ «հայու գենին»: Իսկ եթե ավելի լուրջ, հենց այս հարցի շուրջ էլ Փաշինյանի թիվ մեկ քննադատները փորձե­ցին կառուցել իրենց քննադատական կլեյմոն:



Իշխանության սատելիտներն իրենց հերթին, Ստամբուլյան կոնվենցիայի դրական ելևէջ­ներն ամեն կերպ թմբկահարելով, փորձում էին այնտեղ առկա ռիսկերը քողարկելով՝ այլ լույսի տակ դա մատուցել հասարակությանը: Որոշ շրջանակներ պնդում էին, որ սա հան­րային օրակարգում հատուկ ներառված թեմա է, որն իր հանգուցալուծումը պետք է ստանա ՍԴ մատույցներում և այնտեղ որոշակի հանգուցալուծումներից հետո: Այս հարցի հետ կապված անգամ ականատես եղանք արդա­րադատության նախարարի փոփոխությանը, ըստ տեղեկությունների, նորանշանակ նա­խարարը ոչ միայն կոնվենցիայի վավերաց­ման ջատագովներից է, այլ հենց այդ պետա­կան փաստաթղթի օրինական վավերացման «կնքահայր» դառնալու համար է գործուղված: 



Ամռան ընթացքում մյուս կարևոր հարցը, որի թնջուկը դեռևս լուծված չէ և պարզ չէ, թե ի վերջո ինչ հանգուցալուծում է ունենալու, կապված է Ամուլսարի հանքի շահագործման գործընթացի հետ: Բանն այն է, որ հանքը շահագործող «Լիդիան» ընկերությունը, ում հետ տարիներ առաջ կնքվել է համապա­տասխան պայմանագիրը և ստացել է հանքի շահագործման լիցենզիան, այսօր գործող կառավարության առաջ խնդիր է դրել՝ կամ

թույլ տալ հանքի բուն աշխատանքները սկսել, կամ սեպտեմբերի 11-ին նրանք բողոքով կդիմեն Լոնդոնի արբիտրաժային դա­տարան: Ահա հենց այս դիլեման Փաշինյանին ու նրա քաղաքական թիմին կանգնեցրել է լուրջ «քաղաքական փակուղու» առաջ, և նրանք ուղղակի գտնվում են աննախանձելի իրադրությունում: 



Խնդիրն այն աստիճանի բարդ է, որ անգամ այն երկպառակտություն մտցրեց Փաշինյանի թիմի ներսում, քանի որ այնտեղ ընդգրկված, ժամանակին ակտի­վիստ, հիմա քաղաքական գործիչ դարձած­ների համար սա առանցքային նշանակու­թյան հարց էր, և իրենց ողջ գործունեության ընթացքում նրանք կայացել են՝ դեմ լինելով Ամուլսարի հանքի շահագործմանը: Միանշանակ է, որ Ամուլսարի թեման իր բնույթով բնապահպանական լինելուց միան­գամից վերածվեց քաղաքական հարցի, և քաղաքական տարբեր շահեր այն սկսեցին օգտագործել սեփական քաղաքական ամբիցիաների համար»,-գրում է թերթը:



Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



    хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 5


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →