• 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 16:32 – Միջադեպ Թուրքիայի խորհրդարանում.Կարո Փայլանը Սոյլուին նմանեցրել է Հիմմլերի հետ 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 12:55 – Կրակոցներ Երեւանում. դեպքի վայրում հայտնաբերվել են վնասված Toyota, կոտրված ապակի եւ 24 կրակված պարկուճ 
  • 12:08 – Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը զգուշացնում է. Ազատվեք վատ մտքերից, այլապես կսկսի աշխատել «Ձախ ձեռքի կանոնը» 

Կփոխվի՞ ինչ-որ բան.Կառավարությունը պատերազմ է հայտարարում քրեական աշխարհին. «Ժամանակ»

Կփոխվի՞ ինչ-որ բան.Կառավարությունը պատերազմ է հայտարարում քրեական աշխարհին. «Ժամանակ»«Ժամանակ» թերթը գրում է. «Կարծես թե կառավարությունը պատերազմ է հայտարարում քրեական աշխարհին եւ մասնավորապես՝ քրեական հեղինակություններին: Սա, իհարկե, չափազանց դրական եւ անհրաժեշտ գործընթաց է: Իսկապես Հայաստանը պետք է մաքրվի քրեական տարրերից եւ բարքերից, որոնք ներսից քայքայում ու կազմաքանդում են պետության սոցիալական միջավայրն ու հասարակական կառույցի հիմքերը:

Միեւնույն ժամանակ պետք է նաեւ արձանագրենք, որ քրեական տարրերի դեմ պայքարը բավական բարդ եւ մեծ ռեսուրսներ պահանջող գործընթաց է: Քրեական հեղինակություններին բանտերը լցնելու պրակտիկան հարցի լուծում չէ: Առհասարակ ԱԱԾ-ի կամ էլ ոստիկանության կողմից կազմակերպվող դիմակներով ներկայացումներն ու «ասֆալտին փռելու» գործողությունները զուտ քարոզչական գործառույթ ունեն եւ ոչ ավելին: Քրեական աշխարհին ծնկի բերելու համար շատ ավելի լուրջ ու երկարաժամկետ գործողություններ են անհրաժեշտ:





Բայց մինչ որեւէ գործնական քայլի դիմելը՝ պարտադիր է հասկանալ, թե, ի վերջո, ինչի հետ մենք գործ ունենք, եւ որոնք են հարվածի առաջնային ու երկրորդական թիրախները: Նախեւառաջ արձանագրենք հետեւյալը. Հայաստանում քրեական աշխարհը ցանցային տրամաբանությամբ գործող ու հստակ սահմաններ չունեցող համակարգ է: Այսինքն՝ քրեական աշխարհ եզրույթի ներքո ամենեւին էլ պետք չէ հասկանալ ինչ-որ հանցավոր խմբավորումների, որոնց չեզոքացումից հետո հարցը կարող է փակվել: Իրականում այն ավելին է, քան համակարգը, եւ մեր դիմաց կանգնած է համընդգրկուն մի ենթամշակույթ, որը ներկայացված է հանրային գրեթե բոլոր շերտերում:

Փաստորեն խնդիրը ոչ այնքան քրեական հեղինակություններն ու «գողերն» են, այլ նրանց հանրային հեղինակությունն ու մարդկային որոշակի խմբերի աջակցությունը: Սրանից ելնելով քրեական աշխարհի դեմ պայքարը դառնում է անիմաստ ու անարդյունք, քանի որ քրեական հեղինակությունների որոշակի խմբի չեզոքացումից հետո ենթամշակույթը ստեղծելու է նորերին, եւ այսպես՝ անընդհատ ու շարունակաբար:

Այս իմաստով իրավական կոնկրետ գործողությունների հետ զուգընթաց պետք է առաջնային պլան մղվի արժեքային պայքարը: Այսինքն՝ «գողերի» հետ միասին պետք է չեզոքացվի նաեւ նրանց կողմից պարտադրված մշակութային միջավայրը: Սրա արդյունքում մենք պետք է հասնենք այնպիսի մի իրավիճակի, երբ «գողական» մշակույթն այլեւս նորաձեւ ու արդիական չի լինի, երբ մարդիկ այլեւս կդադարեն համակրել ու հերոսացնել «քրեական հեղինակություններին: Փաստորեն խնդիրն առաջին հերթին մշակութային է, եւ սրանից ելնելով մոտեցումն էլ պետք է մշակութային լինի:

Ասվածի համատեքստում անհրաժեշտ է նկատել, որ մշակութային միջավայրի չեզոքացման գործընթացը երբեւէ չի կարող արդյունավետ լինել, եթե չի առաջարկվում դրա այլընտրանքը: Կա՞ արդյոք այդպիսի այլընտրանք: Իմ համոզմամբ՝ ոչ միայն չկա, այլ նաեւ որեւէ լուրջ քայլ չի ձեռնարկվում դրա ձեւավորման համար:

Թվում էր, թե Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը նաեւ մշակութային հեղափոխություն էր, բայց, ցավոք սրտի, իրականությունն ու մեր ակնկալիքները չափազանց հեռու են ու անհամապատասխան: Հեղափոխական իշխանությունները ոչ մի քայլ չձեռնարկեցին մշակութային հեղափոխություն իրականացնելու համար, ավելին՝ վերարտադրեցին հինը: Նրանք ոչինչ չարեցին նոր որակի մարդ ձեւավորելու ուղղությամբ՝ հույսերը դնելով մարդու արդեն իսկ մաշված ու արատավորված մոդելի վրա, որի գիտակցական տարածությունը ողողված է իրավական նիհիլիզմով, քրեական մտածողությամբ ու գավառական հայրենասիրությամբ: Իսկ եթե չկա մշակութային հեղափոխություն, ապա չի կարող ձեւավորվել նաեւ արժեքային միջավայրի այլընտրանքը:

Քաղաքացու եւ քաղաքացիական գիտակցության մասին ճառերն իհարկե դրական ազդեցություն ունեն, բայց ամենն այդ քիչ է: Քաղաքացին բարդ ստեղծագործություն է, եւ դժվար թե հնարավոր լինի զուտ ճառերի շնորհիվ մարդու նոր տեսակ ստեղծել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 26


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v