Ռուս-թուրքական ռազմատեխնիկական գործարքը Հայաստանի համար վտանգավոր կարող է լինել.«Ժամանակ» » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Ռուս-թուրքական ռազմատեխնիկական գործարքը Հայաստանի համար վտանգավոր կարող է լինել.«Ժամանակ»

Ռուս-թուրքական ռազմատեխնիկական գործարքը  Հայաստանի համար վտանգավոր կարող է լինել.«Ժամանակ»«Թուրքիայի նախագահ Էրդողանի ռուսական այցի ընթացքում ՌԴ նախագահը նրան ոչ միայն պաղպաղակ, այլև կործանիչ է հյուրասիրել՝ Սու 35 և Սու 57 բազմաֆունկցիոնալ, հինգերորդ սերնդի կործանիչներ, որոնք Ռուսաստանն առաջարկում է Անկարային: Մոսկվան փորձում է օգտվել այն բանից, որ ԱՄՆ-ն հրաժարվեց Թուրքիային վաճառել հինգերորդ սերնդի Ֆ 35 կործանիչներ՝ այդպիսով պատժամիջոց կիրառելով ռուսական Ս 400 ՀՕՊ համակարգի գնման համար: Թուրքիան չանսաց պատժամիջոցի սպառնալիքին և հիմա Էրդողանի մակարդակով ցուցադրաբար հետաքրքրվում է ռուսական կործանիչներով:





Այս իրավիճակը բնականաբար պետք է հետաքրքրի Հայաստանին: Եվ ամենևին ոչ միայն ռուս-թուրքական ռազմատեխնիկական զուտ գործակցության պատճառով: Բանն այն է, որ ռուսական կործանիչները Անկարայում հայտնվելուց հետո կարող են հայտնվել Բաքվում: Առավել ևս, որ դեռևս երկու տարի առաջ Հայաստանի՝ Ռուսաստանից Սու 30 կործանիչներ գնելու վերաբերյալ խոսակցության ֆոնին ռուսական ռազմական փորձագիտական շրջանակները սկսեցին խոսել այն մասին, որ Մոսկվան, դրանք տրամադրելով Հայաստանին, մտադիր է, այսպես ասած, շահագրգռել Ադրբեջանին ավելի նոր սերնդի օդանավեր գնելու համար:

Մյուս կողմից՝ Ապրիլյան պատերազմից և, առավել ևս, Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Մոսկվան որոշակիորեն կաշկանդված է Ադրբեջանի հետ մասշտաբային ռազմատեխնիկական գործակցության հարցում՝ պայմանավորված մի շարք սուբյեկտիվ և օբյեկտիվ գործոններով: Միաժամանակ, ամենևին վերացած չեն նաև այն գործոնները, որոնց հիման վրա 2004 թվականից սկսած Ռուսաստանը վարել է Բաքվի հետ «ռազմավարական գործընկերության» քաղաքականություն՝ քայլ առ քայլ ընդլայնելով այն և դրա մահաբեր ուժը: Եվ այստեղ Մոսկվայի ու Բաքվի միջև տեսական միջնորդ կարող է դառնալ Անկարան, որը ձեռք բերած ռուսական կործանիչների մի մասը կարող է տրամադրել Բաքվին՝ թեկուզ իհարկե վերավաճառելով դրանք ինքնարժեքով: Համենայնդեպս, դրա տեսական վտանգն առկա է, ինչը նշանակում է, որ Երևանը պետք է մի կողմից՝ համակ ուշադրությամբ հետևի այդ զարգացումներին, մյուս կողմից՝ պատրաստ լինի վտանգը տեսականից գործնականի հնարավոր անցման փուլում իսկ հակադարձել դրան և կանխարգելել, եթե լինի անհրաժեշտություն:



Համենայնդեպս ակնառու է, որ ռուս-թուրքական ռազմատեխնիկական այդօրինակ գործարքի պարագայում Երևանը պետք է ունենա ՌԴ երաշխիքը, որ այդ գործարքը չի լինի ռուս-ադրբեջանական միջնորդավորված առևտուր՝ ստեղծելով անմիջական սպառնալիքներ Հայաստանի ու Արցախի համար և սպառնալիքի տակ դնելով նաև օդային գերակայության հայկական ռազմավարության հեռանկարը, որին անցնելու մասին հայտարարել է Պաշտպանության նախարարությունը»,-գրում է թերթը:



Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 159


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v