Ոչինչ չեք անում, ինչու ենք ձեզ պահում,այդքան փող ծախսում. Փաշինյանը դժգոհ է դեսպաններից. «Հրապարակ»
- 30.08.2019, 06:35,
- Լրահոս
- 0

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին դեսպանահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը off the record ռեժիմում նախատել է դեսպաններին, թե՝ ոչինչ չեք անում մեր տնտեսության համար՝ ո՛չ ներդրումներ եք բերում, ո՛չ առեւտրաշրջանառությունն ու տնտեսական կապերն եք զարգացնում դեսպանընկալ երկրների հետ, ձեզ ինչո՞ւ ենք պահում՝ այդքան փող ծախսում։
Անորոշ դժգոհություններ են հնչել, սակայն ներկաների տպավորությամբ՝ վարչապետի զայրույթն առավելապես ուղղված է եղել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանին, իսկ պատճառը ոչ այնքան ներդրումների բացակայությունն է, որքան այն, որ նրան չի հաջողվում հանդիպում կազմակերպել ԱՄՆ բարձրագույն ղեկավարության, մասնավորապես՝ ԱՄՆ նախագահի կամ պետքարտուղարի հետ։ Մեզ ասացին, որ ի պատասխան՝ տարեց դեսպաններն են խոսել՝ դիվանագիտորեն գովերգելով վարչապետին, որից հետո նրա զայրույթը մեղմվել է»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
хорошие новости дня новости кавказа бесплатно
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 34