• 16:53 – Վայելեք…Կերեք իրար…Քոչարյանը կպատժի իր պաշտպաններին ամբողջ գործընթացն իր դեմ շրջելու մեջ… Բայց երբեք չթերագնահատեք Նիկոլ Փաշինյանին-3 
  • 16:15 – Ինչո՞ւ «Ա1+»-ը եւ «Հայկական երկրորդ հեռուստաալիքը» հեռարձակման արտոնագրեր չստացան. պարզաբանում 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 16:53 – Վայելեք…Կերեք իրար…Քոչարյանը կպատժի իր պաշտպաններին ամբողջ գործընթացն իր դեմ շրջելու մեջ… Բայց երբեք չթերագնահատեք Նիկոլ Փաշինյանին-3 
  • 12:30 – Լևոն Սարգսյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Ադրբեջանական լրտեսը.Հայաստանի կառավարությունը պահանջեց Ադրբեջանից հետ կանչել իր՝ այսպես կոչված դիվանագետին

Ադրբեջանական լրտեսը.Հայաստանի կառավարությունը պահանջեց Ադրբեջանից հետ կանչել իր՝ այսպես կոչված դիվանագետին
Ազգային անվտանգության ծառայության ֆեյսբուքյան էջում կարդում ենք.

«1919 թ. գարնանը Ադրբեջանից Հայաստան է ուղարկվում ազգայնամոլ, Խան Թեքինսկի անունով մի «դիվանագետ»: Դեռևս Առաջին Հանրապետության տարիներին Բաքուն ջանք չէր խնայում Հայաստանը ներսից քայքայելու և պետականության հիմքերը խարխլելու համար:

Երևան ժամանելու առաջին իսկ օրվանից անվտանգության մարմինները հետևում էին «դիվանագետին»՝ գաղտնազերծելով և վերծանելով նրա ծածկագիր-հեռագրերի բովանդակությունը: Ակնհայտ էր, որ Թեքինսկին, օգտվելով դիվանագետի անձեռնմխելիությունից, փաստացի զբաղվում է լրտեսությամբ՝ տեղեկություններ հաղորդելով շատ ոլորտների, այդ թվում հայկական բանակի կառուցվածքի և զինվածության վերաբերյալ:

Իր հուշերում Սիմոն Վրացյանը գրում է. «Հայաստանը ներսից պայթեցնելու համար մեծ ճիգ էր թափում, մասնավորապես Ազրբեջանը, որը 1919 թ. մարտին դիվանագիտական ներկայացուցչի պաշտոնով Երևան ուղարկեց իր մոլեռանդ համաթուրքապաշտ գործիչներից մեկին` Խան Թեքինսկուն, պաշտոն տալով նրան` Հայաստանի ներսում մահմեդական խռովություններ կազմակերպելու»:

Թեքինսկին ամեն կերպ խոչընդոտում էր Շարուրի և Նախիջևանի միացումը Հայաստանին և ծածկագիր հեռագրերի միջոցով իր կառավարությանն իրազեկում էր հարավային և այլ շրջաններում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի մասին: Նա գաղտնի կապ էր պահպանում տեղի թաթարների հետ՝ նրանց դրդելով ապստամբության:

Գաղտնի գրագրությունների մի պատկառելի մասն էլ հայկական զինված ուժերի վերաբերյալ էր, որտեղ շարադրված էին ձեռք բերված տեղեկությունները հայկական բանակի թվաքանակի, զորատեսակների, զինվածության և այլ առանցքային հարցերի վերաբերյալ: Հետևելով լրտեսին և ուսումնասիրելով վերջինիս գործունեությունը՝ Հայաստանի կառավարությունը պահանջեց Ադրբեջանից հետ կանչել իր՝ այսպես կոչված դիվանագետին»: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 82


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v