Նոր մանրամասներ՝ Շենգավիթի փոխհրաձգությունից.տեսախցիկները ֆիքսել են կատարվածը » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Նոր մանրամասներ՝ Շենգավիթի փոխհրաձգությունից.տեսախցիկները ֆիքսել են կատարվածը

Նոր մանրամասներ՝ Շենգավիթի փոխհրաձգությունից.տեսախցիկները ֆիքսել են կատարվածընոր մանրամասներ են հայտնի դարձել Շենգավիթում օգոստոսի 25-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Մեր տեղեկություններով՝ «Դոն Կիխոտ» ռեստորանի գլխավոր տնօրեն Գեւորգ Հովհաննիսյանը և «Մաքս» սուպերմարկետի սեփականատեր Սահակ Վարդանյանը տարաձայնություններ են ունեցել։ Դեպքի օրը՝ օգոստոսի 25–ին Հովհաննիսյանը Վարդանյանին հրավիրել է «Դոն Կիխոտ» ռեստորան՝ հարցեր պարզաբանելու։ Խոսակցությանը մասնակցել է թաղային հեղինակություն համարվող Համբարձում Առաքելյանը և այլ անձինք։

Վիճաբանությունը շարունակվել է դրսում և ավարտվել փոխհրաձգությամբ։ Մեր տեղեկություններով՝ տարածքում առկա տեսախցիկները ֆիքսել են կատարվածը։ Իրավապահներն այժմ փորձում են անհատականացնել միջադեպի մասնակիցների գործողությունները։





Նշենք, որ գործի շրջանակներում ձերբակալվել է «Դոն Կիխոտ» ռեստորանի գլխավոր տնօրեն, 44–ամյա Գեւորգ Հովհաննիսյանը։ Մեր տեղեկություններով՝  հարցաքննվել են բազմաթիվ անձինք, այդ թվում «Մաքս» սուպարմարկետի տնօրենը, որը սակայն դեպքի վայրում չի եղել։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ժամը 18:50-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի երկու բնակիչ՝ 43-ամյա Համբարձում Առաքելյանը և 59-ամյա Սահակ Վարդանյանը համապատասխանաբար՝ որովայնի ձախ կողմնային պատի հրազենային վնասվածք (կլինիկական մահ) և որովայնի ձախ ազդրի հրազենային վիրավորում, աջ ազդոսկրի ստորին երրորդականի հրազենային վիրավորում, աջ ազդոսկրի բազմաբեկոր կոտրվածք տեղաշարժով ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց սպանության փորձը) կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք–զինամթերք պահելը): Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի որոշմամբ՝ կազմվել է քննչական խումբ:

Կատարվում է քննություն։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 158


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v