Եթե Ադրբեջանի նախագահը ռազմատենչ հայտարարություններ է անում, չպետք է տարօրինակ թվան Հայաստանի պատասխանները » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 16:53 – Վայելեք…Կերեք իրար…Քոչարյանը կպատժի իր պաշտպաններին ամբողջ գործընթացն իր դեմ շրջելու մեջ… Բայց երբեք չթերագնահատեք Նիկոլ Փաշինյանին-3 
  • 13:25 – Հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի(ՌԷՊ) «X-100» կայան 
  • 13:25 – Հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի(ՌԷՊ) «X-100» կայան 
  • 13:25 – Հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի(ՌԷՊ) «X-100» կայան 
  • 12:30 – Լևոն Սարգսյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը 
  • 13:09 – Մարտի 9-ին թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում կկատարվեն պրոֆիլակտիկ աշխատանքներ 

Եթե Ադրբեջանի նախագահը ռազմատենչ հայտարարություններ է անում, չպետք է տարօրինակ թվան Հայաստանի պատասխանները

Եթե Ադրբեջանի նախագահը ռազմատենչ հայտարարություններ է անում, չպետք է տարօրինակ թվան Հայաստանի պատասխանները
Անհրաժեշտ է միջազգային ասպարեզում անդադրում ցույց տալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության յուրահատկությունը: Այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Երեւանում ընթացող դեսպանների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների համաժողովում:

Փաշինյանը նշեց, որ վշտացած է նախորդներից ժառանգած հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակից եւ միջազգային ընկալումից: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է միջազգային ասպարեզում մշտապես թարմացնել, հիշեցնել, այսպես ասած՝ տեղեկատվության աբդեյթ անել. քանի որ 30 տարի ոչ միայն պաշտոնյաներ, ինստիտուներ են փոխվել, եւ մեզ թվացող ակնհայտ ճշմարտությունը կորչում է: Սակայն այն ներկայացնելով՝ անհրաժեշտ է հիշել հարցի նրբությունների մասին:

Վարչապետի խոսքով՝ զարմանալի է, թե միջազգային հանրության ընկալման մեջ ինչ խորությամբ են նույնականացվում Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները: Սա խնդիր է, եւ պետք է առանց ջանք խնայելու ցույց տալ տարբերությունը, հիշեցրեց վարչապետը: Նա որպես օրինակ բերեց այն, որ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի բնակիչները կարող են գնալ Թբիլիսի, այնտեղ արտադրանք վաճառել, իսկ Ռուսաստանի քաղաքացուն Բաքվի օդանավակայանից վտարում են միայն հայկական արմատներ ունենալու պատճառով: «Սա ավելի մեծ պատկերացում է տալիս, քան բազմաժամյա դասախոսությունները»,- նշեց Փաշինյանը:

Նրան խոսքով՝ բոլորը մոռացել են, որ բանակցություններում նախապես 3 կողմ է եղել, եւ ըստ էության, սա միակ միջազգայնորեն ճանաչված ձեւաչափն է: «Ինչպես Ադրբեջանն է ԽՍՀՄ կազմից դուրս եկել, եւ ոչ ոք դա տարօրինակ չի համարում, այդպես էլ Ղարաբաղն է Ադրբեջանի կազմից դուրս եկել, եւ դա չպետք է զարմանք հարուցի»,- շեշտեց Փաշինյանը՝ հավելելով, որ եթե Ադրբեջանի նախագահը ռազմատենչ հայտարարություններ է անում, չպետք է տարօրինակ թվան Հայաստանի պատասխանները: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 188


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v