Նախորդ շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 130 անգամ՝ արձակելով շուրջ 1500 կրակոց
- 24.08.2019, 13:20,
- Լրահոս
- 0

Օգոստոսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 130 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
хорошие новости дня новости кавказа бесплатно
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 135