
Մարդկանց հաճախ է հետաքրքրում, թե ինչպես հանգստից հետո առանց նշանակալի դժվարությունների վերադառնալ աշխատանքային գործունեությանը:
Բնականաբար, բոլորս էլ գիտենք, որ հանգստանալու շրջանում օրգանիզմի ինչպես կենսաբանական, այնպես էլ հոգեբանական ռիթմերը փոխվում են: Հետևաբար դժվարանում է միանգամից աշխատանքային ռիթմին անցնելու պրոցեսը, որի համար էլ օրգանիզմին ժամանակ է պետք, այլ կերպ, ասում ենք ադապտացիայի շրջան` փոփոխություններին հարմարվելու համար:
Իհարկե, տարբեր մարդկանց մոտ տարբեր է հանգստից աշխատանքին անցնելու ընթացքը:
Ոմանք արագ և հեշտությամբ ներգրավվում են աշխատանքային գործունեության մեջ, ոմանք` փոքր-ինչ դժվարություններով, մյուսներն էլ` երկար ժամանակ չեն կարողանում լիարժեք ինտեգրվել աշխատանքային պրոցեսին:
Այստեղ, անշուշտ, որոշ գործոններ իրենց դերակատարումն են ունենում` արձակուրդի տևականությունն ու որակը, անձի առանձնահատկությունները, աշխատանքի կամ մասնագիտության հանդեպ վերաբերմունքը:
Գիտնականների հավաստմամբ, հանգստի օպտիմալ ժամանակահատված է համարվում 21 օրը:
Պարզվում է` երեք շաբաթից ավելի կամ պակաս տևողությամբ հանգիստը բացասաբար է անդրադառնում աշխատունակության, տրամադրության, ուշադրության կենտրոնացման, կատարողականության վրա: Հետարձակուրդային համախտանիշի դեպքում սովորաբար զգում են թուլություն, նյարդայնություն, գերակշռում է անկումային տրամադրությունը, ունենում են ախորժակի և քնի խանգարումներ, առօրյա գործերը անիրագործելի են դառնում կամ չափազանց դժվարությամբ են կատարվում, առաջանում են անգամ աշխատանքը թողնելու մտքեր:
Եվ պատահական չէ, որ նրանք, ովքեր սիրում են իրենց աշխատանքը, մասնագիտությունը, դրական հարաբերություններ ունեն կոլեկտիվում, ապա հեշտ են հարմարվում աշխատանքային բնականոն ռիթմին:
Հետարձակուրդային ոչ ցանկալի դրսևորումները նվազեցնելու համար.
-Պլանավորեք աշխատանքային օրը, աստիճանաբար անցեք ծանրաբեռնված և ինտենսիվ աշխատանքային օրակարգին
-Հիշեք աշխատանքի դրական կողմերը, հաճելի պահերը
-Արտահայտեք արձակուրդից ստացած տպավորությունները և էմոցիաները ընկերների, գործընկների հետ զրույցի ընթացքում
-Վերականգնեք քնելու, սնվելու ռեժիմը
-Ապահովեք ամենօրյա զբոսանքներ, ֆիզիկական վարժություններ
-Ակտիվացրեք որևէ նոր նախասիրություն:
Եթե արձակուրդից հետո աշխատանքային գործունեությանը հարմարվելու դժվարությունները շարունակվում են երկու շաբաթից ավելի տևականությամբ, ապա ցանկալի է դիմել հոգեբանի աջակցությանը:
Հոգեբանական գիտությունների թեկնածու Սոնա ՀարությունյանHayacq.com хорошие новости дня новости кавказа бесплатно