Տեսանյութ. Գագիկ Շամշյանի խնդրանքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ որպեսզի որոշ մարդիկ չշարունակեն կախվել հրշեջ-փրկարարների «շլանգներից»
- 26.08.2019, 06:00,
- Լրահոս
- 0

Ակնհայտ է, որ այս տարի Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության գրեթե բոլոր ստորաբաժանումները աշխատել և շարունակում են աշխատել արտակարգ պայմաններում, բայց չգիտես ինչու՝ որոշ դատարակախոսներ անհիմն մեղադրում են հրշեջ փրկարարներին, թե նրանք թերանում են իրենց աշխատանքում։ Մի առիթով Հայաստանի և Արցախի ազգային հերոս, լուսահոգի վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը Արշակ Սադոյանին ասել եր․ «Արջը 7 երգ գիտի, 7-ն էլ մազութի մասին է»։ Ու հիմա այդ դատարկախոսները 7 երգ գիտեն, 7-ն էլ հրշեջ-փրկարարների «շլանգի» մասին։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը խնդրանքով դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի 2019 թվականը վարչապետը հայտարարի հայ հրշեջ-փրկարարի տարի։ Չէ որ ժողովրդի կողմից ընտրված վարչապետի նախաձեռնությամբ 2018-ի հայտնի իրադարձություններից հետո հռչակվեց «Քաղաքացու օր»։ Հույս ունենք, որ վարչապետ Ն․ Փաշինյանը կընդառաջի խնդրանքին։ SHAMSHYAN.com-ը ներկայացնում է ֆոտոռեպորտաժ, որպեսզի այդ վայ զազրախոսները տեսնեն, թե ինչպիսի վտանգներով լի պայմաններում են հրշեջ-փրկարարներն աշխատում։
хорошие новости дня новости кавказа бесплатно
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 112