• 14:41 – «Դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից». Զոյա Թադևոսյան 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 19:10 – «Սուխոյ ատկազ». նախկին պատգամավոր«Շշի Մելոյի» դեմ մահափորձ կատարելու համար կալանավորված «Բարութը», «Ֆիթիլն» ու «Պլաստմասը» շարունակում են լռել․«Իրավունք» 
  • 12:08 – Խստապահանջ ծնողների երեխաները կյանքում ավելի հաջողակ են դառնում, ահա թե ինչու… 

Խոսքս ուղղում եմ նրանց, ովքեր անկախ որևէ փաստից և փորձագիտական եզրակացություններից, դեմ են հանքի շահագործմանը. Ավինյան

Խոսքս ուղղում եմ նրանց, ովքեր անկախ որևէ փաստից և փորձագիտական եզրակացություններից, դեմ են հանքի շահագործմանը. ԱվինյանՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրում է.

Արդեն քանի օր է Ամուլսարի հարցի շուրջ քննարկումները շարունակվում են:

Այս խնդրին լուծում տալու համար մեզ համար հիմնարար նշանակություն է ունեցել մեկ առանցքային հարցի պատասխան․ արդյո՞ք հանքավայրի գործարկումը կաղտոտի Ջերմուկի ջրային ռեսուրսները, ջրահավաք ավազանը և Սևանա լիճը, արդյո՞ք այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Ամուլսարի հանքավայրի շահագործման պարագայում, կառավարելի են:

Եվ ակնհայտ է, որ որոշում կայացնելիս մենք պետք է հիմնվենք փաստերի ու փորձագիտական գնահատակնների, այլ ոչ էմոցիաների, ցանկությունների, անձնական համակրանքի կամ հակակրանքի վրա, որքան էլ որ այդ գործոնները ծանրակշիռ լինեն։



Ի՞նչ է ասում մեզ Էլարդ ընկերության փորձաքննությունը վերոնշյալ հարցերի մասով։ Ասում է, որ այն մտահոգությունները, որոնք տևական ժամանակ բարձրաձայնվում են բնապահպանական խմբերի կողմից Սևանի և Ջերմուկի ջրերի մասով առկա չեն։ Հնարավոր աղտոտումների հետ կապված առաջարկվում են մեղմման հավելյալ միջոցներ, որոնք արդեն իսկ ընդունվել են։

Այնուամենայնիվ, Էլարդի զեկույցի մեջ կան որոշ կետեր, որոնք ուղղակիորեն կապված չեն Սևանի, Ջերմուկի կամ մերձակա գետերի հետ առնչվող ռիսկերին, բայց առաջացրել են հանրության մի մասի մտահոգությունը։ Այդ իսկ պատճառով տեղադրում եմ Քննչական կոմիտեի կողմից պատրաստված ամբողջական եզրակացության հղումը http://investigative.am/…/2…/amulsar_asulis/VERLUTSUTYUN.pdf, որտեղ ներկայացված են ոչ միայն Էլարդի կողմից հնչեցված հարցերը, այլ նաև վարույթ իրականացնող մարմնի գնահատականները և անհրաժեշտ պարզաբանումները։ Հուսով եմ հարցերի մեծ մասն այս փաստաթուղթը կփարատի։



Ասեմ նաև, որ այսօր մենք հանքարդյունաբերության ոլորտում սահմանում ենք բարձր նշաձող, որի համաձայն մեր երկրի տարածքում բոլոր հանքերը բնապահպանական ամենաբարձր չափորոշիչներին համապատասխան պետք է աշխատեն:



Հայաստանի Հանրապետությունում ընդերքօգտագործման իրավունք ունեցող ցանկացած սուբյեկտ պարտավոր է գիտակցել, որ «Ընդերքի մասին» օրենսգրքի 30-րդ հոդվածը թույլ է տալիս դադարեցնել ընդերքօգտագործման իրավունքը։ Այսպես, եթե ընդերքօգտագործողի կողմից խախտումներ են գրանցվել, տեսչական մարմինն իրավասու է պահանջ ներկայացնել ընդերքօգտագործողին՝ 90 օրվա ընթացքում շտկելու խնդիրը, հակառակ դեպքում ընկերության ընդերքօգտագործման թույլտվությունը կարող է դադարեցվել:

Եվ այս առումով մենք մշտադիտարկելու ենք ոչ միայն Լիդիանի կողմից ստանձնած յուրաքանչյուր հանձնառության պատշաճ և սահմանված ժամկետներում կատարումը, այլև բոլոր մնացյալ հանքարդյունահանող ընկերություններին ներկայացվելու են համարժեք պահանջներ բնության պահպանության մասով։



Իսկ հիմա խոսքս ուղղում եմ բոլոր նրանց, ովքեր անկախ որևէ փաստից և փորձագիտական եզրակացություններից՝ դեմ են հանքի շահագործմանը։

Ինձ համար հասկանալի է և մոտ է ձեր դիրքորոշումը, քանի որ նախորդ տարի, երբ մենք դուրս էինք գալիս քայլարշավի, բոլոր փաստերը մեր դեմ էին։ Ըստ այդ փաստերի՝ մեզ սպասվում էր խայտառակ պարտություն մի համակարգի դեմ, որը տիրապետում էր երկրում առկա ֆինանսական, ուժային, փորձագիտական և մեդիա ռեսուրսներին։ Լավագույն ակնկալիքը, որ մենք կարող էինք ունենալ դա հնարավորինս քիչ ժամկետով անազատության մեջ հայտվելն էր։

Այնուամենայնիվ, այդ փաստերն ու փաստարկները չաշխատեցին, քանի որ հայ ժողովրդի մոտ կար համընդհանուր կոնսենսուս․ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ գործող համակարգը պետք է փոխվեր, քանի որ այն կեղեքող և կորզող բնույթ ուներ, հիմված էր կոռուպցիայի և կեղծիքի վրա։



Ամուլսարի հարցում չկա համընդհանուր կոնսենսուս։

Բնապահպանական հարցերից զատ կան ներդրողներ, ովքեր իրականացրել են մոտ 400 մլն. դոլարի ներդրում մեր երկրում՝ մեր օրենքների պահանջներին համապատասխան։

Կան ընկերությունում աշխատանքի անցած քաղաքացիներ, ովքեր կանգնած են աշխատանքից ազատվելու վտանգի առջև։ Նշեմ, որ հանքի շահագործման արդյունքում բացվելու է 750 աշխատատեղ։ Իսկ եթե զբաղվածության մուլտիպլիկատիվ էֆեկտը հաշվի առնենք, ստեղծված աշխատատեղերի թիվը հասնելու է մինչև 4500-ի։

Մինչև հանքի բացումը ակնկալում ենք լրացուցիչ 130 մլն դոլարի ներդրում: Պետական բյուջեի տարեկան լրացուցիչ մուտքերը կկազմեն 45-50 մլն ԱՄՆ դոլար։ ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է մոտ 1․4 տոկոսի սահմաններում (որից 1 տոկոսն ուղղակի ազդեցությունն է)։ Թողարկումը, որը գրեթե ամբողջությամբ արտահանվելու է, կազմելու է մոտ 250 մլն ԱՄՆ դոլար։ Արդյունքում, արտահանման վրա ազդեցությունը գնահատվում է մոտ 10%-ի շրջանակներում։



Եթե նաև խոսենք ռիսկերի մասին, պետք է հաշվի առնենք հավանական արբիտրաժային գործընթացը։ Ինչպես արդեն երեկ նշեցի, մենք պատշաճ կերպով գնահատել ենք պետության հավանական իրավական փաստարկները, դիրքորոշումը և հնարավորությունները: Միաժամանակ, որքան էլ պետությունը պատրաստված լինի արբիտրաժային գործընթացին ելքը՝ լիովին կանխատեսելի չէ, և հնարավոր խոշոր փոխհատուցումները չեն բացառվում։ Եվ մենք հասկանում ենք, որ այս գումարները նույնպես օդից չեն առաջանում, այլ գոյանում են հարկատուների վճարած հարկերի հաշվին։ Որպեսզի ավելի պատկերավոր լինի, պետք է հասկանանք, որ ցանկացած հավանական ֆինանսական կորուստ դա չվերանորոգված ճանապարհ է, մանկապարտեզ, հիվանդանոց և միգուցե չգնված զենք։

Եվ ամենամեծ ռիսկը, որը թվերով չափելի չէ, բայց շատ կարևոր է մեր՝ վերափոխման գործընթացում գտնվող տնտեսության համար, կապված է երկրի ներդրումային միջավայրի հետ։ Եթե մենք իրապես ցանկանում ենք կառուցել այնպիսի Հայաստան, որտեղ թե՛ ներքին թե՛ արտաքին ներդրողները պաշտպանված են, ապա չենք կարող իրավական հիմնավորում չունենալով՝ խոչընդոտել որևէ ընկերության գործունեությանը։ Հակառակ դեպքում վտանգ կա, որ կվերածվենք մի պետության, որտեղից ներդրողները փախչում են, իսկ նորերը գալու մասին նույնիսկ չեն էլ մտածում։ Մինչդեռ ներկայիս կառավարությունը օր ու գիշեր աշխատանք է տանում՝ ներդրողներ ներգավվելու համար, և սրա կարևորությունը, կարծում եմ, բոլորս ենք հասկանում։



Եվ վերջում ցանկանում եմ հստակորեն արձանագրել, որ ցանկացած հարցում կառավարության որոշումներ ընդունելու հիմքում ընկած է մեր երկրի ու ժողովրդի հավասարակշռված շահը: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 46


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v