• 16:53 – Վայելեք…Կերեք իրար…Քոչարյանը կպատժի իր պաշտպաններին ամբողջ գործընթացն իր դեմ շրջելու մեջ… Բայց երբեք չթերագնահատեք Նիկոլ Փաշինյանին-3 
  • 16:15 – Ինչո՞ւ «Ա1+»-ը եւ «Հայկական երկրորդ հեռուստաալիքը» հեռարձակման արտոնագրեր չստացան. պարզաբանում 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 16:53 – Վայելեք…Կերեք իրար…Քոչարյանը կպատժի իր պաշտպաններին ամբողջ գործընթացն իր դեմ շրջելու մեջ… Բայց երբեք չթերագնահատեք Նիկոլ Փաշինյանին-3 
  • 12:30 – Լևոն Սարգսյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Աղմուկով «փուչիկներ փչելը» կարող է ստիպել հակառակորդին՝ սադրանքների դիմել.Արարատ Միրզոյանի գրառման հետքերով

Աղմուկով «փուչիկներ փչելը» կարող է ստիպել հակառակորդին՝ սադրանքների դիմել.Արարատ Միրզոյանի գրառման հետքերովՌազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե հակառակորդն այլևս չի կարողանա գնդակոծել Չինարին։





Վրթանեսյանը նշել է, որ թեև հայկական կողմը Չինարիի ուղղությամբ դիրքերի բարելավում ունի, բայց հակառակորդի դիրքերը մնում են իրենց տեղերում և գնդակոծության վտանգը չի վերացել։

Կարեն Վրթանեսյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․



 «Չինարիի մասին՝ իրականությունը.

Արդեն Արարատ Միրզոյանի մոտ տեսա այնպիսի պնդում, թե հակառակորդը իբր այլևս չի կարող գնդակոծել Չինարին։

Սա շատ լավ ցույց է տալիս, թե ինչ բոբիկ է մեր իշխանությունը տեղեկատվական անվտանգության առումով․ ինչ-որ Ճ կլասի լրատվակայքի տարածած կիսասուտ տեղեկությունը միանգամից հասել է իշխանության վերին էշելոններին, էլ ավելի աղավաղվել ու խանդավառությամբ տարածվում է արդեն բարձրաստիճան պետական պաշտոնյայի էջով։

Իսկ հիմա իրականությունը, խնդրում եմ ուշադիր կարդալ մինչև վերջ։

1․ Չինարին գազատարի հետ որևէ կապ չունի։ Իրարից ուղիղ գծով 50+ կմ հեռավորության վրա են։

2․ Կոնկրետ Չինարիի մոտ մերոնք որոշ դիրքային բարելավում ունեն, բայց հակառակորդի բոլոր դիրքերը մնում են իրենց տեղում և կախված են Չինարիի վրա։ Գնդակոծության վտանգը ԿԱ, ինչպես և նախկինում կար։ Ով Չինարիում երբևէ եղել է, պիտի հասկանա, որ մինչև գյուղի վրա կախված հակառակորդի դիրքերը չվերացվեն, գնդակոծությունների ռիսկեր միշտ էլ կան։

3․ Այսպիսի աղմուկով «փուչիկներ փչելը» կարող է ստիպել հակառակորդին, որ սադրանքների դիմի։ Մեր զինված ուժերը շատ բան անում են, ու դեռ շատ բան էլ ունեն անելու։ Ամեն այսպիսի հիմար և անպատասխանատու աղմուկը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում իրենց կյանքն ամեն օր վտանգող մեր զինվորականների համար՝ դիրքապահից մինչև հետախույզներ, հատուկջոկատայիններ, սպաներ։

Հորդորում եմ լրագրողներին, բլոգերներին, «կարծիք ստեղծողներին», ուշադիր եղե՛ք, ամեն մի փուչ սենսացիա մի տարածեք։

Ու նաև ՊԱՀԱՆՋՈՒՄ եմ բարձրաստիճան պաշտոնյաներից տեղեկատվական հիգիենային շատ լուրջ վերաբերվել։

Հ․Գ․ Չեմ հասկանում, ԱԺ-ի ամբողջ աշխատակազմում չի՞ մնացել մի փորձագետ, որը կարող էր այս ինֆոն ստուգել, նոր հրապարակեին»: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 109


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v