Նովոսիբիրսկում ավտովթարի հետևանքով հայ է զոհվել
- 19.08.2019, 13:22,
- Լրահոս
- 0

Օգոստոսի 19-ին, ժամը 11:45-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 03:25-ին ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի Կարասուկյան տարածաշրջանի Կ-17 ավտոճանապարհի 374-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «Honda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել փոսը:Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
ՃՏՊ-ի հետևանքով կա 1 զոհ (ՀՀ քաղաքացի) և 8 տուժած (Ղրղզական Հանրապետության 1 և Ուզբեկստանի Հանրապետության 7 քաղաքացի):
Տուժածները տեղափոխվել են Կարասուկ քաղաքի ՀԲԿ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
хорошие новости дня новости кавказа бесплатно
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 129