Տղամարդը հիվանդանոցում ագրեսիա է դրսեւորել,այնուհետև առեւանգել շտապօգնության մեքենան
- 17.08.2019, 10:14,
- Լրահոս
- 0

Պրիմորիեի Միխայլովսկյան շրջանի բնակիչը, որը հիվանդանոց էր դիմել, առեւանգել է շտապ օգնության մեքենան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ տարածքային վարչությանը:
Ոստիկանությունում պարզել են, որ տղամարդը հիվանդանոցում ագրեսիա է դրսեւորել, այնտեղից դուրս գալով՝ նստել է շենքի մոտ կայանված շտապ օգնության մեքենան եւ հեռացել:
«Միխայլովսկյան շրջանի ոստիկանություն հաղորդում է ստացվել շտապ օգնության մեքենայի առեւանգման մասին… Բժիշկները դիմել են ոստիկանություն»,- տեղեկացնում են գերատեսչությունից:
Ճանապարհային երթեւեկության անվտանգության պետական տեսչության աշխատակիցները առեւանգողին ձերբակալել են Վասիլեւկա գյուղում:
«Նախկինում դատված 32-ամյա քաղաքացին չի հերքել իր մեղքը, խոստովանել է կատարածը եւ ասել, որ մեքենան տնօրինել է այն պատճառով, որ գնա հարեւան գյուղի իր տուն: Տղամարդը ոստիկաններին հավաստիացրել է, որ մտադիր էր ավտոմեքենան հետագայում վերադարձնել»,- նշված է հաղորդագրության մեջ:
Քրեական գործ է հարուցվել «Տրանսպորտային միջոցի ոչ իրավաչափ կառավարում առանց հափշտակելու նպատակի», ձերբակալվածին սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում:
хорошие новости дня новости кавказа бесплатно
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 149