Ջերմուկում ոստիկանական ուժեր են կենտրոնանում. ոստիկանական օպերացիա է նախապատրաստվում » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Ջերմուկում ոստիկանական ուժեր են կենտրոնանում. ոստիկանական օպերացիա է նախապատրաստվում

Ջերմուկում ոստիկանական ուժեր են կենտրոնանում. ոստիկանական օպերացիա է նախապատրաստվումԱյսօր Ջերմուկում ժամը 14:00-ին Ամուլսարի շահագործման հարցով նախատեսված ակցիան հետաձգվել է և տեղի է ունենալու 17:00-ին, պատճառը ջերմուկցիների աշխատանքային զբաղվածությունն է:

Նշենք, որ համացանցում արդեն իսկ գրառումներ են կատարվում այն մասին, որ Ջերմուկում մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնանում և երկուշաբթի կամ երեքշաբթի օրերին ոստիկանական օպերացիա է նախապատրաստվում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացությունը, իսկ օգոտսոսի 15-ին ՔԿ նախագահը կառավարության նիստում ներկայացնելով փորձաքննության արդյունքները հայտարարել է, որ քրեական գործն ըստ ամենայնի կկարճվի։

«Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Սևանի ավազանի միջև որևէ կապ չկա: Սակայն երկրաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի ինչ-որ կոնցենտրացիայի ներթափանցում Սպանդարյան-Կեչուտ ջրամբարի միջոցով Սևանա լճի ավազան, բայց այդ կոնցենտրացիայի համակցությունը Սևանա լճի ավազանի ծավալներում աննշան կլինի»,- հայտարարել էր ՔԿ նախագահը:

‹‹Փաստինֆո››-ն Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից փորձեց ճշտել՝ արդյո՞ք ոստիկանական ուժեր կենտրոնացել են Ջերմուկում և նախատեսվու՞մ է ոստիկանական օպերացիա իրականացնել, սակայն մեր հարցին ըստ էության պատասխան չտվեցին, փոխարենը ճշտեցին մեր տեղեկտվության աղբյուրն ու ընդգծեցին, որ ոստիկանությունն գործում է բացառապես օրենքի սահմաններում: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 148


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v