Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Իրանը պայմանավորվել են միասնական էներգահամակարգի մասին
- 14.08.2019, 13:10,
- Լրահոս
- 0

Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Իրանը համաձայնագիր են ստորագրել երեք երկրների էներգահամակարգերի միավորման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման համատեղ մշակման մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Այս մասին նշվում է «Համակարգային օպերատորի» (ՌԴ էներգահամակարգի դիսպետչերի) հաղորդագրության մեջ:
Համաձայնագիրը ստորագրվել է օգոստոսի 12-ին:
Նշվում է, որ Ռուսաստանի կողմից համաձայնագրի մասնակից են դարձել «Համակարգային օպերատորը» եւ «Ռոսցանցերը», իսկ Ադրբեջանի եւ Իրանի կողմից՝ «Ազերէներժին» եւ Իրանի Tavanir էլեկտրագեներացիայի, հաղորդման եւ դիստրիբուցիայի կառավարող ընկերությունը:
хорошие новости дня новости кавказа бесплатно
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 104