Արցախյան հանրությունը տևական ժամանակ երկրի բարեփոխման լուրջ ռեսուրս չի ունեցել
- 06.08.2019, 11:45,
- Լրահոս
- 0

Արցախի «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիրն, Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Օգոստոսի 5-ի դասերից։
Արցախյան հանրությունը տևական ժամանակ երկրի բարեփոխման լուրջ ռեսուրս չի ունեցել։ Հիմա նա այս գործում ձեռք է բերել մի այնպիսի զորեղ դաշնակից, ինչպիսին Հայաստանի նոր իշխանությունն է։ Ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների միջոցով արմատական բարեփոխումներ են անցկացվելու Արցախում, և սրա շահառուն ոչ միայն Արցախի հանրությունն է լինելու, այլև համայն հայությունը։ Ու համահայկական ջանքերով էլ իրականացվելու են վաղուց սպասված այդ բարեփոխումները։
Նիկոլ Փաշինյան. «Հայաստանի Հանրապետությունը, ըստ այդմ, պետք է հանդես գա և հանդես կգա որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման և այդ կամարտահայտման միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորման երաշխավոր»»։
хорошие новости дня новости кавказа бесплатно
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 144