• 00:58 – Մոտ 800-900 գոծարարներ բանտարկվել են… ինչից ազատվեց Հայաստանը. Ռոման Բաղդասարյան (Ցանկ) 
  • 13:22 – Նովոսիբիրսկում ավտովթարի հետևանքով հայ է զոհվել 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 14:35 – Վարչապետի կատարած շրջայցից հետո Գյումրի այցելող տուրիստների հոսք է նկատվում. Գյումրիի քաղաքապետ 
  • 10:14 – Գողականները՝ գողական նամակով.հայ օրենքով գողի վերաբերյալ նամակում իր կեղծ ստորագրությունը զայրացրել է ադրբեջանցի գլխավոր օրենքով գողին 
  • 18:43 – Լիլիթ Հովհաննիսյանը քնքուշ կերպարում.լուսանկար 

Թույլ չենք տա, որ Ղարաբաղում բռնություն կիրառվի,Արցախում ինչ իշխանություն է ձևավորվելու՝ որոշելու է ժողովուրդը. Դուք ո՞վ եք, որ...

Թույլ չենք տա, որ Ղարաբաղում բռնություն կիրառվի,Արցախում ինչ իշխանություն է ձևավորվելու՝ որոշելու է ժողովուրդը. Դուք ո՞վ եք, որ...«Պատմական օրեր ենք ապրում. երեկ Արցախի Վերածնունդի հրապարակում տեղի ունեցավ պատմական հանրահավաք, այսօր՝ Համահայական խաղերի բացման արարողությունը: Մեզ համար շատ հաճելի է Արցախում ունենալ այսքան շատ մեր հայրենակիցների, ովքեր ոչ թե զբոսաշրջիկի կարգավիճակով են, այլ տանտիրոջ»,- Արցախում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:





Անդրադառնալով սպասվող ընտրություններին՝ նա վստահեցրեց, որ Արցախում տեղի են ունենալու թափանցիկ, ժողովորդավարական ընտրություններ, սակայն տեղեկացրեց, որ համամաիտ չէ տարբեր քաղաքական գործիչների այն հայտարարություններին, թե Արցախում պետք է լինի միասնական թեկնածու, չպիտի լինի վերարտադրություն.

«Արցախում ինչ իշխանություն է ձևավորվելու՝ որոշելու է ժողովուրդը: Դուք ո՞վ եք, որ Դուք եք որոշում՝ ով պիտի լինի. կա Սահմանադրություն:  Սահմանադրության համաձայն՝ ժողովուրդն է որոշելու՝ ով է լինելու նախագահը, և ինչ քաղաքական ուժեր են մասնակցելու ընտրություններին և տեղ ունենալու պառլամենտում: Իսկ այդ մարդկանց խորհուրդ եմ տալիս զբաղվել քաղաքականութամբ և ներկայացնել ծրագրիր, իրենց պապայի տեղ չդնեն՝ իրենք որոշեն՝ ով իրավունք ունի առաջադրվելու»:





Լրագրողի խնդրանքով անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե ՀՀ ԱԱԾ ղեկավարի միջնորդությամբ կայացել է Սամվել Բաբայանի և իր հանդիպումը, նա տեղեկացրեց, որ որևէ պայմանավորվածություն չի եղել, բայց չմանրամասնեց, թե ինչ է եղել.

«Դրա կարիքը չկա, որ ՀՀ ԱԱԾ պետը գա, և մենք երկուսով նստենք: Ես հաճախակի հանդիպում եմ Աշոտ Ղուլյանին, Վիտալի Բալասանյանին…»:

Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե նաև Սամվել Բաբայանի՞ն, Ա. Հարությունյանը նշեց. 

Խոսելով սպասվող ընտրություններում փողոցային պայքարի ու ուժային տարբերակի ռիսկերի մասին, այդ թվում՝ անդրադառնալով այն լուրերին, թե Սամվել Բաբայանի կողմնակիցները պատրաստվում են փողոցային պայքարի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահը նկատեց.

«Մենք թույլ չենք տա, որ Ղարաբաղում բռնություն կիրառվի՝ ոչ միայն քաղաքական գործընթացներում, այլև ընդհանուր առմամբ:

Ով փորձի օրենքը խախտել, պետք է պատասխանատվության ենթարկվի: Իմաստությունը հաղթելու է. Մենք ունենք բավարար ռեսուրս, կամք, ցանկություն, որ սեղանի շուրջ մեր բոլոր հարցերի պատասխանները ստանանք: Այսօր ես ուզում եմ Արցախի բոլոր քաղաքական ուժերին, քաղաքական գործիչներին կոչ անել` սկսել քայլեր ձեռնարկել, նստել սեղանի շուրջ, և այն բոլոր տարաձայնությունները, որոնք կան, լուծել սեղանի շուրջ, բանակցությունների միջոցով»: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 20


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր