• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:46 – Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Ես չեմ հասկանում՝ ինչի՞ մեջ են ինձ մեղադրում. Դոն Պիպոն չընդունեց մեղադրանքը

Ես չեմ հասկանում՝ ինչի՞ մեջ են ինձ մեղադրում. Դոն Պիպոն չընդունեց մեղադրանքըԴոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 5–ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում հայտարարեց նա։

«Ես չեմ հասկանում ինչի՞ մեջ են ինձ մեղադրում, չեմ ընդունում մեղադրանքը»,–ասաց նա։

Պաշտպան Գեղամ Հակոբյանիհուշումից հետո ամբաստանյալը հստակեցրեց, որ ոչ թե չի ընդունում մեղադրանքը, այլ այն իր համար հասկանալի չէ և դրա վերաբերյալ դիրքորոշում չի հայտնում։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արթուր Ասատրյանը 2017թ. մայիսի 20-ին կազմակերպել եւ ղեկավարել է նախնական համաձայնությանբ գործող մի խումբ անձանց ներգրավմամբ, որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ երեք անձանց՝ Վազգեն Ղազախեցյանի, Արտակ Այվազյանի եւ Արկադի Քոչինյանի առեւանգումը, որը զուգորդվել է վերջին երկուսի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով: Հիշյալ անձանց վերաբերյալ գործը ներկայումս քննվում է դատարանում. նրանք մեղադրվում են Զոհրաբ Ղումաշյանի կողմից ստացված պատվերով, Արթուր Ասատրյանին, «օրենքով գող» Օշականցի Գևորիկ մականունով հայտնի Գևորգ Մելիքյանին և «Զապ» մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանի սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություններ կատարելու համար։

Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ միաժամանակ ՀՀ ՔՕ 38-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը։

Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանը կալանավորվել էր 2018թ. հունիսի 19-ին: Սեպտեմբերի 20-ին դատարանի որոշմամբ փոխվել էր Ասատրյանի խափանման միջոց կալանավորումը. նա 50 միլիոն դրամ գրավի կիրառմամբ ազատ էր արձակվել կալանքից։ Նշենք, որ Ասատրյանը առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության կամ գիտության, չի կարող փոխել մշտական բնակության վայրը կամ հատել ՀՀ պետական սահմանը։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 89


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v