• 11:35 – Կարծում եմ՝ գերիների վերադարձման ծանր գործընթացը առաջիկա մեկ ամսում ավարտին կհասցվի. Հովիկ Աղազարյան 
  • 16:15 – Ինչո՞ւ «Ա1+»-ը եւ «Հայկական երկրորդ հեռուստաալիքը» հեռարձակման արտոնագրեր չստացան. պարզաբանում 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 16:15 – Ինչո՞ւ «Ա1+»-ը եւ «Հայկական երկրորդ հեռուստաալիքը» հեռարձակման արտոնագրեր չստացան. պարզաբանում 
  • 12:30 – Լևոն Սարգսյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Այնպիսի հոտ է գալիս, որ շիրմաքարերը պղծելը նախապատրաստված բան է՝ հասարակության մեջ իրարանցում ստեղծելու համար

Այնպիսի հոտ է գալիս, որ շիրմաքարերը պղծելը նախապատրաստված բան է՝ հասարակության մեջ իրարանցում ստեղծելու համար
ԱԺ ‹‹Բարգավաճ Հայաստան›› խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը թերահավատ է Ոստիկանության տեղեկատվության նկատմամբ, թե Ապրիլյան պատերազմի ազատամարտիկների շիրմաքարերը պղծել է մի կին՝ իր Աստծո ցուցումով:

‹‹Մեր ազատամարտիկների գերեզմանը պղծելն ոճրագործություն է, անկեղծ ասած դեպքի մանրամասներից լավատեղյակ չեմ, բայց մի փոքր թերահավատ եմ տեղեկատվության նկատմամբ, թե իբր մի կին իր Աստծո ցուցումով նման բան է արել: Վախենում եմ՝ այստեղ լինեն ավելի խորքային պատճառներ››,-այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԲՀԿ պատգամավորը:

Հիշեցնենք, որ «Եռաբլուր» հուշահամալիր-պանթեոնում պղծել էին Ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանաքարերը։ Գերեզմանաքարերին մոմանման նյութ էին թափել։ Ոստիկանությունը դեպքի առթիվ բերման է ենթարկել մի կնոջ, ով նշել էր, թե այրված մոմ է լցրել շիրմաքարերին՝ անեծքը հանելու համար:

Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:

ԲՀԿ պատգամավորը նշեց, որ անկախ քաղաքական հայացքներից, կուսակցական պատկանելությունից և այլ հանգամանքներից, բոլորը պարտավոր են հարգել զոհերի հիշատակը:

‹‹Ես այն կարծիքին եմ, որ այդ զոհերից ամեն մեկը ոչ միայն իր ընտանիքին է պաշտպանել, այլև ինձ և իմ ընտանիքին: Մենք պարտք ենք բոլոր ազատամարտիկների ընտանիքներին››,-ասաց Պետրոսյանը:

Պատգամավորը լիահույս է, որ ՀՀ ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունն իսկապես պետականամետ են և ամեն բան կանեն իրականությունը բացահայտելու համար:

Պետրոսյանն ընդգծեց՝ չի կարող հստակ ասել շիրմաքարերը պղծելն սադրանք է եղել, թե ոչ. ‹‹Այդպիսի հոտ է գալիս, որ նախապատրաստված բան է՝ հասարակության մեջ իրարանցում ստեղծելու համար››:

Հարցին, հնարավո՞ր է ադրբեջանական հետք լինի, Պետրոսյանը պատասխանեց.

‹‹Եթե ասեմ հետք տեսնում եմ, դրանով ակամայից կդառնամ երևույթի մասնակից, որին ի պաշտոնե չեմ կարող մասնակցել: Չեմ բացառում ոչինչ: Հնարավոր է կա, տա Աստված, որ դա արած լինի թուրքը, չտա Աստված, որ դա արած լինի հայը, որովհետև եթե թուրքն անի, մենք կարող ենք պատճառաբանություն գտնել, եթե հայն արած լինի ոչ մի պատճառաբանություն չի կարող դիմանալ ճշմարտության քննությանը››: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 126


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v