Եվրոպական երկրներ մեկնել ցանկացողներին առաջարկվում է պատվաստվել կարմրուկի ու կարմրախտի դեմ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 14:42 – Իրանը պետք է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերի անհրաժեշտության դեպքում. իրանցի փորձագետ 
  • 11:14 – Մոսկվայում հայ կինը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց՝ եռագույնը ծաղրելու համար 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Եվրոպական երկրներ մեկնել ցանկացողներին առաջարկվում է պատվաստվել կարմրուկի ու կարմրախտի դեմ

Եվրոպական երկրներ մեկնել ցանկացողներին առաջարկվում է պատվաստվել կարմրուկի ու կարմրախտի դեմ
Կան մի շարք երկրներ, որտեղ այցելելու դեպքում խորհուրդ է տրվում որոշ հիվանդությունների դեմ ստանալ կանխարգելիչ պատվաստումներ: Ինչպես հայտնում է Առողջապահության նախարարությունը, պարտադիր պատվաստումն ամբողջ աշխարհում ընդամենը մեկն է` դեղին տենդի դեմ: Վերջինս փոխանցվում է Աեդես ցեղի մոծակների միջոցով: Ուղեկցվում է բարձր ջերմությամբ, ուժեղ գլխացավով, մեջքի և վերջույթների մկանների ցավով, սրտխառնոցով և փսխումով, իսկ «դեղին» անվանումն առաջացել է հիվանդների մոտ զարգացող դեղնուկով։

Դեղին տենդի դեմ պատվաստված լինելու հանգամանքի մասին վկայող միջազգային հավաստագիրը, որն ի դեպ, հենց «դեղին հավաստագիր» էլ կոչվում է, պարտադիր պահանջվում է աֆրիկյան և լատինամերիկյան երկրներ մուտք գործել ցանկացողներից` անկախ այն հանգամանքից, թե նրանք որտեղից են ժամանում:

Ճամփորդները դեղին տենդի դեմ պետք է պատվաստում ստանան ոչ ուշ, քան մեկնելուց 10 օր առաջ, որովհետև պաշտպանական մեխանիզմները զարգանում են այդ ընթացքում:



Կան պատվաստումներ, որոնք խորհուրդ են տրվում` ելնելով տվյալ երկրի համաճարակային իրավիճակից: Օրինակ` Հնդկաստան մեկնողներին խորհուրդ է տրվում պատվաստվել հեպատիտ Ա-ի և որովայնային տիֆի դեմ: Մանավանդ, եթե այդ այցելությունը երկարաժամկետ է, ու մարդն օգտվելու է հանրային սննդի վայրերից:

Եվրոպական երկրներ մեկնել ցանկացողներին առաջարկվում է պատվաստվել կարմրուկի ու կարմրախտի դեմ:

Խորհուրդ է տրվում պատվաստվել պոլիոմիելիտի դեմ, եթե անձը որոշել է մեկնել օրինակ Աֆղանստան կամ Պակիստան. այդ երկրները պոլիոմիելիտի առումով էնդեմիկ են, ու ժամանակ առ ժամանակ այնտեղ բնական վիրուսով պոլիոմիելիտի դեպքեր գրանցվում են ու տարածվում աշխարհի տարբեր երկրներում, որտեղ հիվանդությունը վաղուց չի հանդիպել:

Դեղին տենդի դեմ մեկ անգամ ստացած պատվաստումը բավարար է ամբողջ կյանքում դրանից պաշտպանված լինելու համար: Իսկ օրինակ` կարմրուկի ու կարմրախտի դեպքում կարող է անհրաժեշտ լինել 2 դեղաչափ, իսկ պոլիոմելիտի դեպքում` 3 պատվաստում։ Հետևաբար հարկավոր է, որ ճանապարհորդել պատրաստվող անձը պատվաստվի ուղևորությունից առնվազն մեկ ամիս առաջ:

Եթե քաղաքացին չի հիշում պատվաստումային իր կարգավիճակը, այսինքն` թե ժամանակին ո՞ր հիվանդությունների դեմ է ստացել կանխարգելիչ պատվաստում կամ ստացե՞լ է արդյոք, ապա կրկնակի պատվաստումը չի կարող վնասակար լինել:

Զբոսաշրջիկները Հայաստանից այլ երկրներ մեկնելիս խորհրդատվություն և պատվաստում ստանալու նպատակով կարող են դիմել ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (հեռախոս՝ +37410 55 06 01)։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 289


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v