Դավիթ Գրիգորյանին կարգավիճակ դեռ չի տրվել, սակայն բացառված չէ, որ առաջիկա օրերին նա կներգրավվի որպես կասկածյալ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:59 – Գերմանիայում հարյուրավոր մարդկանց ժամկետանց պատվաստանյութ են ներարկել 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 15:59 – Գերմանիայում հարյուրավոր մարդկանց ժամկետանց պատվաստանյութ են ներարկել 
  • 13:01 – Երևանում ՌԴ քաղաքացին Բաղրամյան պողոտայում գործող բանկի պատուհանը կոտրել և մտել է ներս. նրան վնասազերծել են 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Դավիթ Գրիգորյանին կարգավիճակ դեռ չի տրվել, սակայն բացառված չէ, որ առաջիկա օրերին նա կներգրավվի որպես կասկածյալ

Դավիթ Գրիգորյանին կարգավիճակ դեռ չի տրվել, սակայն բացառված չէ, որ առաջիկա օրերին  նա կներգրավվի որպես կասկածյալ
«Բարձրագույն դատական խորհուրդը բոլոր հնարավորությունները ուներ իրականացնելու իր սահմանադրական գործառույթը, այսինքն` հանդիսանալու դատավորների եւ առհասարակ, դատական իշխանության անկախության երաշխավորը, բայց դրա փոխարեն ընտրվել է այլ ճանապարհ»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, միջազգային իրավունքի մասնագետ Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, որ Բարձրագույն դատական խորհուրդը կասեցրել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները:

Իրավապաշտպանի խոսքով, հետեւությունները, որ բխում են այդ որոշումից, վերաբերում են ինչպես ԲԴԽ-ի ամբողջ կազմին, այնպես էլ ՝ անհատապես անդամներից յուրաքանչյուրին, որոնք մասնակցել են այս գործընթացին:

«Հասարակությունը պետք է անվանական իմանա, թե ովքեր են կողմ քվեարկել, ովքեր՝ դեմ, արդյոք մասնակցել են բոլո՞ր անդամները: Այդպիսի բան թույլ տված իրավաբանների նկատմամբ, որոնք ինչ-որ կոնյունկտուրային հանգամանքներում նման որոշումներ են կայացնում, իրավաբանական համայնքը պետք է իր վերաբերմունքը ցույց տա: Ես շատ ցավում եմ, որովհետեւ այնտեղ կան մարդիկ, որոնք որոշակի հարգանքի էին արժանի, բայց այս քայլով շատ մեծ կասկածի տակ է դրվում առհասարակ այդ մարդկանց կապը իրավունքի հետ»,-ասաց Ռուբեն Մելիքյանը`շեշտելով, որ սա մասնագիտական արժանապատվության եւ ինստիտուցիոնալ արժանապատվության խնդիր է:

«Խնդիրը շատ պարզ է՝ մարդիկ իրենց լիազորությունն իրականացնո՞ւմ են, թե՞ ոչ, որի համար երդում են տվել: Երդման հանգամանքը ես ուզում եմ կարեւորել, որովհետեւ դրա շուրջ որոշ ժամանակ առաջ քննարկումներ էր գնում: Մասնագիտական պարզագույն ճշմարտություններ կան, մենք մանրամասն ներկայացրել ենք, հրապարակել ենք եւ այն մարդիկ, որոնք ցանկություն ունեին բարձր պահել իրենց մասնագիտական պատիվը, դրա բոլոր հնարավորությունները ունեին»,-հավելեց իրավապաշտպանը:

Ինչպես արդեն հաղորդել ենք, ԲԴԽ-ն կասեցրել է դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները: Համապատասխան միջնորդությամբ հանդես է եկել ՀՀ գլխավոր դատախազությունը, ինչն էլ բավարարվել է:



«Փաստինֆո»-ի տեղեկություններով` դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգավիճակ դեռ չի տրվել, սակայն բացառված չէ, որ առաջիկա օրերին արդեն նա կներգրավվի որպես կասկածյալ:

Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում է գտնվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանիքրեական գործը, որը մայիսի 18-ին բավարարել էր Արցախի ներկա եւ նախկին նախագահների` երաշխավորությամբ հանդես գալու միջնորդությունը ու փոխել Ռ.Քոչարյանի խափանման միջոցը, իսկ մայիսի 20-ին որոշում էր կայացրել վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու մասին: ՍԴ-ն այն մասամբ վարույթ է ընդունել ու իր հերթին որոշել վարույթը կասեցնել ու խորհրդատվական կարծիքի համար դիմել Վենետիկի հանձնաժողով ու ՄԻԵԴ: 



Ռոբերտ Քոչարյանի գործով նշված որոշումները Դավիթ Գրիգորյանի կողմից կայացվելուց հետո դատախազությունը հարուցել է քրեական գործ` պաշտոնատար անձի կողմից առերեւույթ կեղծիք կատարելու դեպքի առթիվ: Ընդ որում`հարուցված քրեական գործը վերաբերում է 2018 թվականի աշնանը տեղի ունեցած մեկ այլ դեպքի, որի վերաբերյալ քաղաքացու ներկայացրած հաղորդման հիման վրա 2019 թվականի փետրվարին մերժվել էր քրեական գործի հարուցումը, իսկ հունիսին`հարուցվել: Քրեական գործի հարուցելու նշված որոշումը Դ.Գրիգորյանի փաստաբանը բողոքարկել է:

Այն ամենը, ինչ տեղի է ունենում դատավոր Դավիթ Գրիգորյանի շուրջ, ըստ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի, առհասարակ որեւէ առնչություն չունի իրավաբանության հետ: «Ունենք խախտումների այնպիսի փունջ, որը մեր իրականության մեջ շատ վաղուց չէր եղել, այն էլ՝ դատավորի նկատմամբ, այն էլ՝ մի պաշտոնատար անձի նկատմամբ, որն ինքը պետք է իրականացնի քաղաքացիների խախտված իրավունքների պաշտպանությունը, որը ինքն է ամենաբարձր երաշխիքներով օժտված»,-շեշտեց Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ եթե դատավորի նկատմամբ է այսպիսի գործողություն կատարվում, ապա սովորական քաղաքացիների իրավական պաշտպանությունը վտանգված է: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 222


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v