Ոստիկանության հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանի հայրական տան մոտ հսկողության մասինն
- 25.07.2019, 19:10,
- Լրահոս
- 0

Իջևանում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրական տան մոտ ոստիկանությունը հսկողություն չի իրականացնում:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էգդար Ջանոյանը։ «Հրապարակված լուրը չի համապատասխանում իրականությանը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր «Ժամանակ» օրաթերթը գրել էր,որ իջևանյան հայտնի իրադարձություններից հետո արդեն մեկ շաբաթ է, ինչ ոստիկանության պոստ է տեղադրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրական տան մոտ։ Ոստիկանությունը մտավախություն ունի, որ իջևանցիները կարող են վրեժխնդիր լինել Փաշինյանի ազգականներից։
хорошие новости дня новости кавказа бесплатно
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 360