Նազիկ Ամիրյանը հերքում է, որ ամուսինն է տարիներ առաջ շղթայած անձին կտտանքների ենթարկել » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Նազիկ Ամիրյանը հերքում է, որ ամուսինն է տարիներ առաջ շղթայած անձին կտտանքների ենթարկել

Նազիկ Ամիրյանը հերքում է, որ ամուսինն է տարիներ առաջ շղթայած անձին կտտանքների ենթարկել
Ինչ լրատվամիջոցները տալիս են, 99 տոկոսը սուտ է. այսօր դատավարությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը՝ անդրադառնալով Tert.am-ի հարցին՝ արդյո՞ք Մանվել Գրիգորյանի եղբոր որդու՝ Հրանտ Գրիգորյանի վերաբերյալ 25 տարվա վաղեմության գործի վերաբացումից հետո Մանվել Գրիգորյանը կարող է որևէ կարգավիճակ ունենալ, քանի որ խոսվում էր այն մասին, որ ցուցմունք տվողների վրա վերջինս ճնշում է գործադրել:Նազիկ Ամիրյանը վստահեցրեց, որ որևէ տեսակի հարաբերություններ Հրանտ Գրիգորյանի հետ իրենց ընտանիքը չունի: Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում էր Էջմիածնի բնակիչ, գործարար Էդուարդ Պողոսյանի հոր՝ Մհեր Պողոսյանի մահվան գործով 25 տարի վաղեմության գործով դատավճռի դեմ զինդատախազի բողոքի քննությունը. ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանը մեղադրվում է 25 տարի առաջ կատարված սպանության մեջ:

Պատասխանելով այն հարցին, թե համացանցում տարածված լուսանկարում պատկերված անձի հետ Մանվել Գրիգորյանը որքանով կապ ունի՝ հաշվի առնելով, որ այդ անձը այժմ հայտարարում է, որ Մանվել Գրիգորյանն է իրեն շղթայած պահել և կտտանքների ենթարկել, Նազիկ Ամիրյանը պատասխանեց, թե նման պնդում անելու համար պետք է հիմք վերցնել ժամանակագրությունը, թե տվյալ ժամանակահատվածում Մանվել Գրիգորյանը որտեղ է եղել: «Ինքը մարտի դաշտում է եղել, մի ալարեք, վերցրեք ժամանակահատվածը նայեք»,-ասաց նա:



Ինչ վերաբերում է իր դեմ մեղադրանքներին, Նազիկ Ամիրյանն ասաց, որ դատական պրոցեսը գնում է, եթե մեղադրող կողմն այդքան վստահ է, որ ինքը հանցանք է գործել, թող դատարանը ապացուցի: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 289


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v