• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:46 – Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Տեսանյութ. Փաշինյանը մանրամասներ հայտնեց Իջևանի դեպքերի մասին․ ձերբակալվողների թիվը կմեծանա

Տեսանյութ. Փաշինյանը մանրամասներ հայտնեց Իջևանի դեպքերի մասին․ ձերբակալվողների թիվը կմեծանա«Երեկ Իջևան քաղաքում անթույլատրելի զարգացումներ են տեղի ունեցել։ Ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին և մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին»,- այս բառերով այսօր կառավարության նիստի ժամանակ երեկ տեղի ունեցածն ամփոփեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։





Նա հայտնեց, որ 12 ոստիկան և 2 քաղաքացի ստացել են մարմնական վնասվածքներ։ Փաշինյանի խոսքով՝ քաղաքացիները փորձել են ապօրինի պայմաններ թելադրել կառավարությանը, ինչը կոշտ հակազդեցության է արժանանալու։

Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը զեկուցեց, որ բախումներից հետո այսօր արդեն ճանապարհը բաց է։ Ոստիկանության 6 աշխատակից շարունակելու է ամբուլատոր բուժումը։ Մովսիսյանը նաև հայտնեց, որ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։

«19 հոգի բերման է ենթարկվել … որոնցից 13-ը ձերբակալված է», – ասաց Մովսիսյանը։

«36 հոգի պետք է բերման ենթարկվեր, մյուսներն ո՞ւր են», – հարցրեց Փաշինյանը։

Փոխոստիկանապետը զեկուցեց, որ խմբերը մեկնել են ցուցակով ներկայացված անձանց բերման ենթարկելու, սակայն բնակության վայրերում այդ մարդկանց չեն հայտնաբերել։ Ոստիկանությունը բացառում է երկրի տարածքից նրանց դուրս գալը։

«Էս թեմայով խոսակցություն 1 տարի առաջ նույնպես ունեցել ենք։ Մենք ասել ենք, որ վճռականորեն պետք է կասեցնենք այդ գործընթացը, բայց ստացվում է, որ երբ մենք էկրանների առաջ, ամբիոններից հայտարարություններ ենք անում, ինչ-որ մարդիկ տենց մեզ նայելով քմծիծաղ են տալիս և 1-2-3 օր դադարից հետո նորից նույն գործողությունները նույն ձևով շարունակում են», – ասաց Փաշինյանը։





Այդ թեմայով շրջակա միջավայրի (բնապահպանության) նախարարը նշեց, որ հիմա արդեն ընդունվել է այն կարգավորումը, որով վերացվել են սողանքները, ու երկրորդ անգամ անտառահատում անողները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 168


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v