C новым годом 2019


 
  • 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 13:06 – 2019-ի հուն­վարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 7400մարդով 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 11:14 – Ամուսնուս մոխիր դարձած տվել են, ու ոչ մի հարցով իմ ընտանիքին չեն մոտեցել.Թող կառավարությունը չգա «Եռաբլուր 
  • 11:16 – Սա ոչ միայն սպանություն է, այլեւ անչափահասի հետ սեռական կապի դեպք, քանի որ աղջիկը անկողնու մեջ մերկ է եղել 
  • 12:05 – «Միսս Տիեզերք»-ի հայաստանցի մասնակցին սպառնում են 

Վաշինգտոնը ստիպված կլինի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ Մոսկվայի հետ գործարքի պատճառով. կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից

Վաշինգտոնը ստիպված կլինի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ Մոսկվայի հետ գործարքի պատճառով. կարող է դուրս գալ ՆԱՏՕ-իցԹուրքիան կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների հետ կապված իրավիճակի պատճառով, ինչը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ հաղթանակն է, գրում է գերմանական Focus Online շաբաթաթերթը:

Քաղաքագետ Թոմաս Եգերի կարծիքով՝ Վաշինգտոնը ստիպված կլինի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ Մոսկվայի հետ գործարքի պատճառով։

«Ռուսաստանից սպառազինություն գնելու առնչությամբ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պարտավորեցնում է օրենքը: Նա կարող է երկարաձգել պատժամիջոցների ուժի մեջ մտնելու ժամկետը, սակայն կանխել այն չի կարող»,- ընդգծել է քաղաքագետը:

Անկարան, իր հերթին, կարող է արձագանքել պատժամիջոցներին՝ ռազմաքաղաքական դաշինքից դուրս գալով, կարծում է փորձագետը:

«Դաշինքի համար դա մեծ աշխարհառազմավարական կորուստ կլինի»,- հայտնել է նա:

Քյոլնի համալսարանի պրոֆեսոր Եգերը բացատրել է, որ այս կոնֆլիկտի ելքը կախված կլինի նրանից, թե ում մեջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կտեսնի իր քաղաքական ապագայի երաշխիքը:

Փորձագետը նշել է, որ Թուրքիայի հետ գործարքի շնորհիվ աշխարհում Ռուսաստանի հեղինակությունը կշարունակի աճել, ռուս զինվորականները հասանելիություն կստանան գաղտնի տվյալներին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել:

Օրեր առաջ՝ հուլիսի 12-ին, ռուսական C-400 համակարգերի առաջին խմբաքանակը մատակարարվել է Թուրքիա: ԱՄՆ մի խումբ սենատորներ կոչ են արել նախագահ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ` ռուսական C-400-ների մատակարարման մեկնարկի առնչությամբ:

Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը C-400 համակարգերի մատակարարման գործարքը Ռուսաստանի հետ երկրի ժամանակակից պատմության կարևորագույն համաձայնագիր է անվանել: Էրդողանի խոսքով՝ C-400-ների մատակարարման գործընթացը, որը մեկնարկել է հուլիսի 12-ին, կարող է ավարտվել 2020-ի ապրիլին: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 106


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v