Երկրաշարժը տեղաշարժվում է ճյուղերում .մինչեւ 2021 թվականը Կալիֆոռնիայում ավերիչ երկրաշարժ է կանխատեսվել » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Երկրաշարժը տեղաշարժվում է ճյուղերում .մինչեւ 2021 թվականը Կալիֆոռնիայում ավերիչ երկրաշարժ է կանխատեսվել

Երկրաշարժը տեղաշարժվում է ճյուղերում .մինչեւ 2021 թվականը Կալիֆոռնիայում ավերիչ երկրաշարժ է կանխատեսվելԿալիֆոռնիայի վերջին երկրաշարժերն ընդամենը սկիզբն են, ավելի ավերիչ երկրաշարժ տեղի կունենա առաջիկա երկու տարում, կալիֆոռնիական Վենտուրա քաղաքի մոտ։ Այսպիսի կանխատեսում ՌԻԱ «Նովոստի»-ի հարցազրույցում տվել է Սեյսմիկ եղանակի գլոբալ մոնիթորինգի եւ կանխատեսման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրեն, ՌԳԱ Երկրաֆիզիկայի ինստիտուտի Կոորդինացիոն-կանխատեսման կենտրոնի ավագ գիտաշխատող Սամվել Հակոբյանը։

Հուլիսի սկզբին ամերիկյան Ռիջքրեսթ քաղաքի շրջանում (Կալիֆոռնիա) տեղի ունեցավ երկու երկրաշարժ, որոնք ամենահզորն էին վերջին 25 տարում, 6,4 եւ 7,1 մագնիտուդով։ Հուլիսի 12-ին այդ նույն շրջանում տեղի ունեցավ երկրաշարժ՝ 4,9 մագնիտուդով։ Միեւնույն ժամանակ, ամերիկյան քարտեզներում սեյսմիկ ակտիվությամբ այս վայրն աչքի չի ընկել, չնայած մասնագետները սպասում էին սեյսմիկ ակտիվության Կալիֆոռնիայում։





«6 եւ ավելի մագնիտուդով երկրաշարժերի հավանականությունն այս շրջանում գնահատվում էր մինչեւ 1 տոկոս։ Ընդ որում՝ դրանք տեղի են ունեցել ոչ թե Սան Անդրեաս իջվածքում, այլ դեպի արեւելք։ Այդ մասում ոչ մի անգամ հզոր երկրաշարժ չի եղել։ Եվ սա դեռ վերջը չէ, այլ Կալիֆոռնիայում սեյսմիկ ակտիվության սկիզբը»,- կարծում է Սամվել Հակոբյանը։ Նրա կարծիքով՝ այդ երկրաշարժերը «փոխել են սեյսմիկ իրավիճակը» եւ թույլ են տալիս հաշվարկել, թե որտեղ եւ երբ կլինի ամենաուժեղ երկրաշարժը»։

«Ամերիկացիները կարծում են, որ երկրաշարժը տեղի կունենա Սան Անդրեաս իջվածքում։ Ես վստահ եմ, որ Սան Անդրեասը հիմա փակ է եւ երկրաշարժը տեղաշարժվում է ճյուղերում, Վենտուրա իջվածքում, որը Լոս Անջելեսի հյուսիսում է, դեպի Սանտա Բարբարա։ Դա կլինի 7,8-7,9 բալանոց ուղղահայաց երկրաշարժ եւ տեղի կունենա երկու տարվա ընթացքում, մինչեւ 2021 թվականի հունիս»,- ասել է փորձագետը։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 207


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v