• 00:58 – Մոտ 800-900 գոծարարներ բանտարկվել են… ինչից ազատվեց Հայաստանը. Ռոման Բաղդասարյան (Ցանկ) 
  • 14:02 – Սկսեցի հասկանալ խմելու ջրի արժեքը 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 14:35 – Վարչապետի կատարած շրջայցից հետո Գյումրի այցելող տուրիստների հոսք է նկատվում. Գյումրիի քաղաքապետ 
  • 12:24 – Արտառոց դեպք. մահացածի ներքին օրգանները տոպրակով տվել են հարազատին.«տարե՛ք, հետը կգցեք փոսի մեջ» 
  • 18:43 – Լիլիթ Հովհաննիսյանը քնքուշ կերպարում.լուսանկար 

Բաց նամակ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին

 
Երեւանում աղբահանության խնդիրն արդեն ձանձնացրել է: Խնդիրն այնքան է արմատացել, որ բազմաթիվ երեւանցիներ պարզապես դադարել են նկատել աղբից գոյացած բլուրները, զզվելի տեսք ունեցող աղբամաններն ու գարշահոտը, ինչպես նաև տհաճ հետեւանքով երեւույթի մնացած «ուղեկիցներին»:
Մի քանի ամիսների ընթացքում այդ հարցի քննարկման արդյունքում բազմիցս արվել են նկատողություններ աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությանը, կազմակերպվել է մի քանի շաբաթօրյակ, խախտելով օրենսդրական ակտերը՝ ձեռք են բերվել աղբատար մեքենաներ, իսկ աղբի թափոնները դեռեւս պատշաճ կերպով չեն հավաքում:

 
 
Սակայն եթե Հայաստանի մայրաքաղաքի բնակիչները հարմարվել են աղբի հետ հարեւանությանը, զբոսաշրջիկներին դա հազիվ թե գրավի: Չէ՞ որ աղբի բլուրները տեղակայվել են Երեւանի հենց կենտրոնում: Օրինակ՝ այս լուսանկարն արվել է փոքր կենտրոնում ցերեկվա ժամերին: Ի՞նչ խոսք, դա Երեւանի հյուրերի շրջանում հաճելի հիշողություններ թողնելու ոչ ստանդարտ ձեւ է:

 
 
Անցած տարվա ընթացքում ամբողջ մայրաքաղաքը կենտրոնից մինչեւ ծայրամասերը պատված էր տարբեր գույների անմակարդակ թղթյա հայտարարություններով, որոնք փաքցված էին բոլոր շենքերի պատերին, ավտոբուսի կանգառներում, լուսավորության սյուների, հեռախոսային ցանցի կարգավորիչ արկղների, խողովակների, մամլո կրպակների, կարգավորող նշանների, մուտքերի եւ ամեն տեղ, որտեղ հնարավոր է փակցնել թղթից հայտարարություններ:
 
Դրանից առաջ հիշեցնեմ, որ ամեն ինչ մաքուր էր, իսկ կանգառներին կից տեղադրված էին հատուկ հայտարարությունների համար նախատեսված տեղեկատու հարթակներ: 
 
Իսկ այժմ քաղաքը թաղված է Ազգային ժողովի նախընտրական պաստառներով, վարկային կազմակերպությունների հայտարարություններով, որոնք շատ դեպքերում օրենքի խաղտումներով լի են մազերի գնորդների եւ տարբեր տաքսի ծառայությունների առաջարկներով: Միլիոնավոր գովազդներ են տպագրվել եւ դրանք հնարավորինս ապաքանել Երեւանը, ինչը շատ տհաճ է, կեղտոտ եւ զզվելի է ինչպես քաղաքի բնակիչների, այնպես էլ մեր հյուրերի համար: 
 
Ցավոք, այս ամենը արդեն մեկ տարի է, ինչ անտեսվել է Երեւանի (Արաբկիր, Կենտրոն, Դավթաշեն, Նոր-Նորք, Էրեբունի, Ավան) վարչական շրջանների, Երեւանի քաղաքապետարանի, քաղաքի սանիտարական ծառայությունների, ինչպես նաեւ նրանց համար պատասխանատու անձանց կողմից:
Հիշեցնեմ նաև, որ մեր քաղաքի փողոցներում հեծանվային կանգառները, կրպակները, սյուներն եւ այլ կոմերցիոն գույք տեղադրող ընկերությունները պարտավոր են  պահպանել դրանք պատշաճ վիճակում, ինչը ակնհայտ չի իրականացվում:
 
Հետեւաբար, ես դիմում եմ Երեւանի քաղաքապետ պարոն Մարության Հայկին՝ հրատապ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել եւ կարգի բերել Երեւանը և այս աղբի համար լրջորեն պատժել Երեւանի գեղագիտական ​​պատկերի ոչնչացման եւ Երեւանի գույքի վնասման համար պատասխանատու կազմակերպություններին. իդեպ, հայտարարությունների վրա հեռախոսահամարներն ու հասցեները նշված են: Զանգահարեք դրանծ եւ վարչական և ֆինանսական պատասխանատվության ենթարկեք, դա ձեր լիազորությունների և ունակությունների մեջ է և շատ ֆինանսներ չի պահանջի, և անգամ այդ միջոցներով կարող եք կազմակերպել մաքրման աշխատանքները: Թող այդ զանազան վարկային կազմակերպությունները կամ ուղեվորափողադրող ընկերությունները պատասղանեն իրենց կեղտոտ գործի համար: Չէ որ շատ մասերում վնասված գույքային մակերեսները պետք է մանրակրկիտ վերանորոգվեն, որպեսզի վերադառնան իրենց նախորդ ներկայացված տեսքին:
 
Պարոն Մարության Հայկ, ուզում եմ հավատալ, որ դուք իսկապես սիրում եք մեր գեղեցիկ քաղաքը եւ համապատասխան միջոցսներ կձեռնարկեք, որպեսզի մայրաքաղաքը մաքրվի այդ աղբից և ինչպես միշտ միայն դրական տրամադրություն պարգևի մեր երեւանցիներին եւ իհարկե հյուրերին՝ ներկայանալով մաքուր եւ բարեկարգ քաղաքով: Ասեմ, որ սա այն մանրուկն է, որը տպավորություն է թողնում քաղաքը այցելած հյուրերի վրա և երկրի հեղինակության վրա:
 
 
Որպես առաջին քայլ ակնկալում եմ Ձեր կողմից հանդես գալ կոչով բոլոր քաղաքացիներին և տնտեսվարող ընկերություններին՝ խնդրելով իրենց առջև գտնվող տարածքների սյուները մաքրել այդ հայտարարություններից, ինչի համար անհրաժեշտ է միայն Երևանը մաքուր տեսնելու ցանկություն: Իսկ մնացաց աշխատանքները կազմակերպել քաղաքապետարանի համապատասխան կառույցների միջոցով: 
Վստահեցնում եմ, որ լիարժեք սատարում եմ Ձեր բոլոր աշխատանքներին և նաղաձեռնություններին և համոզված եմ, որ վստահելի և հստակ քայլերով իրականացնում եք Երևանի զարգացման ծրագրերը, բայց խնդրում եմ արձագանքեք այս խնդրի լուծմանը:

Իսկ եթե լուրջ խոսենք, ապա 2800-ամյակը տոնած քաղաքին հարիր չէ նման տեսքը:
 
Արթուր Ազարյան
FMG.NEWS 
 
 
Բաց նամակ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին
Բաց նամակ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին
Բաց նամակ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին
Բաց նամակ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին
Բաց նամակ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին
Բաց նամակ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին




























хорошие новости дня новости кавказа бесплатно

Աղբյուր: //FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 84


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր