Վորոնեժի օդանավակայանում այրել են Հայաստանից բերված 500 ծաղիկ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 11:53 – Նմանը չունեցող թխվածքաբլիթ․ յուրահատուկ և պարզ բաղադրատոմս, որը գրավում է իր համով 

Վորոնեժի օդանավակայանում այրել են Հայաստանից բերված 500 ծաղիկ

Վորոնեժի օդանավակայանում այրել են Հայաստանից բերված 500 ծաղիկՎորոնեժի միջազգային օդանավակայանում կանխել են ՌԴ ծաղիկների խոշոր խմբաքանակի ներկրման փորձը, որոնք դրանց անվտանգությունը հաստատող անհրաժեշտ ֆիտոսանիտարական փաստաթղթեր չեն ունեցել: Այս մասին հայտնել են «Ռոսսելխոզնադզորի» Վորոնեժի եւ Լիպեցկի մարզերի վարչության մամուլի ծառայությունից: 

Գերատեսչության տեղեկություններով՝ Հայաստանից ժամանած ուղեւորներից մեկի ձեռքի եւ հանձնած ուղեբեռում գտել են ծաղիկների խմբաքանակ: Պարզվել է, որ 3560 բույսի մի մասի՝ 500-ի համար տղամարդը համապատասխան հավաստագրեր չուներ, ինչն ուղղակիորեն օրենսդրության խախտում է:

Մասնավորապես՝ չի թույլատրվում ֆիտոսանիտարական բարձր ռիսկի արտադրանքի ներկրումն առանց կից հատուկ փաստաթղթերի, քանի որ ծաղիկները բույսերի կամ միջատների համար վտանգավոր հիվանդությունների պոտենցիալ աղբյուր են: Օրինակ՝ խոսքը կարող է վերաբերել  ՌԴ տարածքում չգրանցված  ծաղկային տրիպսին, դարչնա-մարմարագույն փայտոջիլներին եւ այլն:

Ապրանքի մի մասը, որի համար տերը հավաստագիր չի ունեցել, առգրավվել է: Միջազգային օդանավակայանի աշխատակիցներն այդ բույսերն այրել են: Կարանտինի ենթակա արտադրանքի ներկրման կարգի խախտման համար ուղեւորի անվամբ վարչական արձանագրություն է կազմվել ՌԴ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 10.2 հոդվածով: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 558


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v