«Ռմբակոծել Իրանը».պարզ է՝ որն է Վրաստանում իրավիճակի սրացման նպատակը
- 09.07.2019, 11:30,
- Լրահոս
- 0

Վրաստանում իրավիճակի սրացման նպատակներից մեկն է վատթարացնել Մոսկվայի ու Թբիլիսիի հարաբերությունները՝ Վրաստանում ամերիկյան ռազմական ավիացիա տեղակայելու համար հող պատրաստելու համար: Իր տելեգրամյան էջում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին:
«Վրաստանում իրավիճակի սրացման նպատակներից մեկն այդտեղից ռուսներին վերջնականապես դուրս հանելն ու Մոսկվայի և Թբիլիսիի միջև հարաբերությունների վատթարացումն է, որպեսզի Վրաստանում ամերիկյան ռազմական բազա տեղակայելու համար հող պատրաստվի, իսկ արդյունքում այդ բազան հնարավոր կլինի օգտագործել Իրանը ռմբակոծելու համար»,- գրել է Ժիրինովսկին:
хорошие новости дня новости кавказа бесплатно
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 245