Հունվարի 1-ից որոշ ավտոմեքենաների մաքսատուրքը բարձրանալու է մինչև 48 տոկոս, գուցեև ավելի.ՊԵԿ նախագահ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Հունվարի 1-ից որոշ ավտոմեքենաների մաքսատուրքը բարձրանալու է մինչև 48 տոկոս, գուցեև ավելի.ՊԵԿ նախագահ

Հունվարի 1-ից որոշ ավտոմեքենաների մաքսատուրքը բարձրանալու է մինչև 48 տոկոս, գուցեև ավելի.ՊԵԿ նախագահԱյսօր՝ հուլիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, պատասխանելով հարցին՝ արդյոք 2020 թվականից հետո երրորդ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքը բարձրանալո՞ւ է, և արդյոք կառավարությունն ինչ-որ քայլեր ձեռնարկում է այսօր գոյություն ունեցող կարգը պահպանելու համար, ասաց, որ քննարկումներ ընթանում են.

«Երբ մենք դառնում էինք ԵԱՏՄ անդամ, մոտ 800 ապրանքատեսակների գծով վերցրել ենք որոշակի բացառումներ, որոնք աստիճանաբար նվազում են: 2022 թվականից բոլոր բացառումները սպառվելու են: Ավտոմեքենաների մասով բացառումը սպառվում է 2020 թվականի հունվարի 1-ին: Հիմա նորից պետք է բանակցենք սպառվող 5 տարին երկարաձգելու համար: Այդպիսի տրամադրվածություն կառավարությունում կա, բայց չգիտեմ՝ հաջողությամբ կավարտվի՞ դա, թե ոչ: Ես չեմ մասնակցում բանակցություններին»:

Անանյանն ասաց, որ ավտոմեքենաների տեսակ է լինելու, որոնց մաքսատուրքը բարձրանալու է մինչև 48 տոկոս, դրանից ավելի էլ կարող է լինել. «Հստակ մաքսատուրք չկա սահմանված. սանդղակային է, տարբեր բաներ կան»:

ՊԵԿ նախագահը կարծում է, որ ԵԱՏՄ անդամ երկրներն ընդառաջ կգնան Հայաստանի խնդրանքին, եթե հասկանան, որ քաղաքական ու տնտեսական առումով դա իրենց ձեռնտու է: Խոսքը հիմնականում վերաբերում է Ռուսաստանին, Բելառուսին, Ղազախստանին, իսկ Ղրղզստանը գրեթե բոլոր հարցերում Հայաստանի հետ է:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք ՊԵԿ-ը պատրա՞ստ է ներքին ձևով մեղմող միջոցներ ձեռնարկել, եթե ԵԱՏՄ անդամ երկրներն ընդառաջ չգնան Հայաստանի դիմումին, Անանյանն ասաց, որ ՊԵԿ-ը որևէ բան չի կարող անել, քանի որ բացառապես վարչարարություն իրականացողն մարմին է. «Մենք օրենսդրական նախաձեռնութամբ հանդես չենք գա: Կան պատկան մարմիններ, որոնք կարող են փոփոխության առաջարկով հանդես գան»: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 239


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v