Գյումրիի շուկայում սատկած կամ հիվանդ կենդանու միս է վաճառվում » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Գյումրիի շուկայում սատկած կամ հիվանդ կենդանու միս է վաճառվում

Գյումրիի շուկայում սատկած կամ հիվանդ կենդանու միս է վաճառվում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրել է Գյումրիի Լաչինի միջանցք կոչվող տարածքում մսի մաճառքը։ Նման որոշում է կայացվել այսօր առավոտյան՝ շուկայում տեսչության պետի և տեսուչների ստուգայցից հետո։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Գյումրիի շուկայի այս հատվածում խախտված են մսամթերքի վաճառքի և պահպանման բոլոր նորմերը։

Միսը վաճառասեղաններին է՝առանց սառնարանների, բացակայում են անասնաբուժական տեղեկանքները։ Սննդի անվտանգության տեսչական մարմնի պետն ակնադիտական ուսումնասիրությամբ պարզել է, որ որոշ վաճառակետերում արդեն սատկած կամ հիվանդ կենդանու միս է վաճառվում։
«Ես կասկածում եմ, որ այս անասունը առնվազն թեյլերյոզով հիվանդ է եղել, եթե ոչ լեյտոսպիրոզով: Սատկելուց է եղել, մորթել են: Ես մասնագիտությամբ անասնաբույժ եմ, լավ տարբերում եմ կողերի չափով էլ, մսի գույնով էլ: Սա կովի միս չէ, ավելի երիտասարդ կենդանի է եղել: Խնդիրը ոչ թե անասունի տարիքն է, այլ այն, որ հոգեվարքի վիճակում մորթված կենդանի է եղել: Իրականում վիճակը սարսափելի է: Նման պայմաններում շուտվանից չի կարելի որևէ բան անել, որովհետև այս պայմաններն են, որ բերում են տարբեր տեսակի հիվանդությունների»,- ասել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:



Լաչինի միջանցքի բացօթյա ոչ մի տաղավարում սառնարան չկա: Հարակից մսի պասաժներում սառնարան ունեն, բայց մսի մեծ մասը դրանց մեջ չեն պահում: Սա, այսպես ասենք, մարքեթինգային մոտեցում է՝ ապրանքը դնում են այնպես, որ հաճախորդին տեսանելի լինի: Այս պայմաններում ու նման որակի միս չի կարելի վաճառել, ըստ այդմ էլ՝ տեղում որոշում կայացվեց կասեցնել վաճառքը, մինչև համապատասխան պայմաններ ապահովելը: Սա տնտեսվարողի գրպանին է հարվածում, վաճառակետերի սեփականատերերն էլ առաջարկեցին կասեցնելու փոխարեն ժամանակ տալ իրենց: Ինչքան ժամանակ կտրամադրվի վաճառակետերի սեփականատերերին կամ կտրամադրվի՞ արդյոք, այս հարցերը նրանց հետ տեսուչները դեռ քննարկելու են: Ստուգումներ կատարելու են նաև անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կառույցներում: Ստեղծված վիճակը նաև Շիրակի մարզում սպանդանոցների բացակայության հետևանք է: Տեսչության ղեկավարն է նշում ՝ սպանդանոցներ կկառուցվեն, երբ շատ խիստ լինի սպանդանոցային մորթ կատարելու պահանջը:

«Շիրակի և Գեղարքունիքի մարզերն ամենաշատ անասնագլխաքանակն ունեցող մարզերն են: Երկու մարզում էլ սպանդանոց չկա: Խիստ մոտեցման դեպքում պետք է երկու մարզի ժողովուրդը միս չօգտագործի: Շուտով խիստ մոտեցում կցուցաբերենք, որ տնտեսվարողները սկսեն սպանդանոցներ կառուցել: Տնտեսվարողներն ասում են՝ ուզում ենք սպանդանոց կառուցել, բայց ձեր մոտեցումները խիստ չեն, և կարծում ենք, որ սպանդանոցի կառուցումը կլինի գումարների վատնում: Հիմա կխստացնենք ավելի ու կտանք ժամանակ, որ սպանդանոցներ կառուցվեն: 2020 թվականին էլ չենք հանդուրժելու ոչ սպանդանոցային մորթ»,- Shantnews-ին ասել է Գեորգի Ավետիսյանը:







Գեորգի Ավետիսյանը չի թաքցնում՝ Գյումրու շուկայում ստեղծված վիճակը տեսչական մարզային մարմնի անգործության հետևանք է: Մարզային տեսչությունում 6 աշխատակցի, այդ թվում նախկին տնօրենի նկատմամբ քրեական գործեր են հարուցված: Հիմա ժամանակավոր Շիրակի մարզը սպասարկում են Արմավիրի, Արագածոտնի և Երևանի մասնագետները: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 405


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v