Տեսանյութ. 500 միլիոն դրամ քաղաքապետարանից այն մարդկանց, որոնց նախագիծը Երևանը կդարձնի ավելի լավ
- 08.07.2019, 11:15,
- Լրահոս
- 0

Երևանի քաղաքապետարանը ստեղծել է Activecitizen.am հարթակը, որի միջոցով մրցույթ է իրականացվելու քաղաքացիների համար։
Հարթակում քաղաքացիները կարող են ներկայացնել ցանկացած նախագիծ, որը Երևանը կդարձնի ավելի լավը։ Հարթակում քվեարկության արդյունքում կընտրվի հաղթող մասնակիցը, որին նախագիծը կյանքի կոչելու համար կտրամադրվի 500 միլիոն դրամ։
«Սա քաղաքապետի հանձնարարականով ստեղծված հարթակ է, որը կտա հնարավորություն մեր քաղաքացիներին կիսվել մեզ հետ իրենց գաղափարներով՝ ինչպիսին կուզեն տեսնել մեր Երևանը։ Դա գաղափարների փոխանցման մի հարթակ է, որը բխում է ուղիղ ժողովրդավարության գաղափարից, որը Հայկ Մարությանի նախընտրական դրույթներից մեկն է եղել։ Երևանի քաղաքապետարանի բյուջեից հատկացվել է 500 մլն դրամ, հարթակում առաջարկած գաղափարների, ծրագրերի իրականացման համար»,-այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը։
хорошие новости дня новости кавказа бесплатно
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 129