• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 10:52 – Տեսանյութ.COVID-ը չպետք է սոցիալական պարանոյա դառնա4չպետք է կյանքն այնպես վերափոխի, որ դեֆորմացնի հոգեկանը 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Չեմ կարծում, թե Պուտինին պետք են այդ ներողությունները,«Ռուսթավի 2»-ի իրական շահառուն Սաակաշվիլին է

Չեմ կարծում, թե Պուտինին պետք են այդ ներողությունները,«Ռուսթավի 2»-ի իրական շահառուն Սաակաշվիլին էՎրացահայ հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին և RT ռուսական բազմալեզու հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել են վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիայի պահվածքը, որը եթերում հայհոյանքներ է տեղացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին, գրում է vz.ru-ն:





Մասնավորապես, Կանդելակին իր Telegram-ալիքում հիշեցրել է, որ «Ռուսթավի 2»-ի իրական շահառուն Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է: Նրա խոսքով՝ հեռուստաալիքն այս քայլից հետո «ավելի ցած իջնել չի կարող»:

«Հեռուստածրագրի սկզբում հաղորդավարը երկար, կեղտոտ և փողոցային ոճով վիրավորեց իմ երկրի նախագահին… Ես կարծում եմ, որ հեռուստաալիքը, որը հուլիսի 18-ին պետք է իր օրինական սեփականատիրոջը վերադարձվի, ոչ միայն պարտավոր է ներողություն խնդրել մեր նախագահի հանդեպ նման վարքի համար, անկասկած, պետք է ներողությամբ հանդես գա նաև Վրաստանի ղեկավարությունը: Չեմ կարծում, թե Վլադիմիր Պուտինին պետք են այդ ներողությունները, սակայն սա միակ միջոցն է պահպանելու երկրի դեմքի «մնացորդները», որտեղ հնարավոր է նման եթեր»,- նկատել է նա:



«Ես 10 տարի ասում եմ այն մասին, որ Սաակաշվիլին հանցագործ է, տականք ու ստոր: Նրա տեղը ոչ թե քաղաքակիրթ հասարակության մեջ է, այլ բանտում՝ այն ամենի համար, ինչ նա արել է Վրաստանի ու վրաց ժողովրդի հետ…Ես մաղթում եմ նրան այրվել դժոխքում»,- ասել է Կանդելակին:

«Ռուսթավի 2»-ի ղեկավարն անհանգստանում է իր աշխատակիցների անվտանգության համար: Ուղարկե՛ք նրանց մեզ մոտ հանգստանալու: Հյուսիսային Կովկասի հանգստավայրեր՝ օրինակ»,- խորհուրդ է տվել Մարգարիտա Սիմոնյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կիրակի երեկոյան հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսել է ՌԴ նախագահի հասցեին հայհոյանքներ տեղալով: Մեծ թվով օգտատերեր քննադատել են Գաբունիային և մտավախություն հայտնել, որ վրաց-ռուսական հարաբերությունները կարող են է՛լ ավելի սրվել: Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ անթույլատրելի է համարում հայհոյանքը եթերում, թեև կիսում է հեռուստահաղորդավարի կարծիքը:

Վրաստանում մի քանի հարյուր մարդ երեկ ուշ երեկոյան հավաքվել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շենքի մոտ՝ պահանջելով ազատել աշխատանքից հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիային, որն ուղիղ եթերում հայհոյել ու վատ է արտահայտվել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին: Այս առնչությամբ քննադատությամբ են հանդես եկել և՛ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, և՛ երկրի ԱԳՆ-ն՝ քննադատելով հաղորդավարի ելույթը և այն սադրանք որակելով: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 116


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v