Ահա թե ուր է տանում սանձարձակ ռուսատյացությունը. ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է վրացական հեռուստաալիքի եթերում Պուտինի հասցեին հնչած վիրավորանքներին » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 11:53 – Նմանը չունեցող թխվածքաբլիթ․ յուրահատուկ և պարզ բաղադրատոմս, որը գրավում է իր համով 

Ահա թե ուր է տանում սանձարձակ ռուսատյացությունը. ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է վրացական հեռուստաալիքի եթերում Պուտինի հասցեին հնչած վիրավորանքներին

Ահա թե ուր է տանում սանձարձակ ռուսատյացությունը. ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է վրացական հեռուստաալիքի եթերում Պուտինի հասցեին հնչած վիրավորանքներինՌուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է վրացական հեռուստաալիքի եթերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչած վիրավորանքներին, գրում է news.rambler.ru-ն:





Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը կտրուկ դատապարտել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում նախագահ Պուտինի հասցեին հնչած վիրավորանքները՝ դրանք իր նվաստությամբ աննախադեպ արարք որակելով:

«Մենք կտրուկ դատապարտում ենք իր տեսակով աննախադեպ այս նվաստ արարքը՝ Ռուսաստանի ղեկավարի հասցեին հնչած անընդունելի արտահայտությունները վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում: Սա դիտարկում ենք վրացական արմատական ուժերի ևս մեկ բացահայտ սադրանք՝ ուղղված ռուս-վրացական հարաբերությունների խաթարմանը: Այս աղաղակող միջադեպը վառ օրինակ է այն բանի, թե ուր է տանում սանձարձակ ռուսատյացությունը»,-ասված է ՌԴ ԱԳՆ-ի կայքում հրապարակված մեկնաբանության մեջ:



Ռուսաստանի ԱԳՆ-ում նշում են, որ ի տարբերություն հունիսի 20-ին ռուսական խորհրդարանական պատվիրակության անդամների վրա կատարված հարձակման, վրացական իշխանությունները ոչ թե արդարացրել են արմատականներին, այլ ուժ են գտել դատապարտելու նրանց վարքագիծը:

«Տեսնում ենք նաև այն արդար վրդովմունքը, որով վրացական հասարակությունն ընկալել է այս երևույթը։  Ակնկալում ենք համապատասխան արձագանք միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների և լրագրողական հանրության կողմից: Նման դրսևորումները չպետք է տեղ ունենան քաղաքակիրթ երկրներում»,-ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 120


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v