ԵԽԽՎ-ն ՀՀ իշխանություններին կոչ է անում ապահովել ԼԳԲՏ անձանց անվտանգությունն ու ազատությունը » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

ԵԽԽՎ-ն ՀՀ իշխանություններին կոչ է անում ապահովել ԼԳԲՏ անձանց անվտանգությունն ու ազատությունը

ԵԽԽՎ-ն ՀՀ իշխանություններին կոչ է անում ապահովել ԼԳԲՏ անձանց անվտանգությունն ու ազատությունը«ՀՀ Իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն LGBTI անձանց բռնությունից և խտրականությունից պաշտպանելու համար»,- հուլիսի 3-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 29 պատվիրակ  նման վերտառությամբ հայտարարություն է տարածել՝  անդրադառնալով  ՀՀ-ում LGBTI անձանց իրավունքների պաշտպանության իրավիճակին ու ձեռնարկվելիք քայլերի անհրաժեշտությանը։

Ուշագրավ է, որ հայտարարության տեքստը հեղինակել է վերջերս ռուսական պատվիրակությանը ԵԽԽՎ վերադարձրած մեծ աղմուկ բարձրացրած բանաձևի հեղինակ,   բելգիացի պատգամավոր Պետրա դը Սութերը։ Հայտարարությունը ստորագրողները, հիշեցնելով Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի՝ Հայաստանի վերաբերյալ   վերջին զեկույցը, արձանագրում են՝ զեկույցը հստակորեն արտացոլում է՝  LGBTI անձանց իրավիճակը ՀՀ-ում  Եվրոպայի շրջանում ամենավատն է։

Հայտարարության համաձայն՝ իրավիճակի ծանրության ցուցիչներից մեկն այն է, որ 2018 թվականի նոյեմբերին  Արևելյան եվրոպական և Կենտրոնական ասիական LGBTI անձանց և քրիստոնյաներին նվիրված ֆորում-կոնֆերանսը չեղարկվեց մահվան սպառնալիքների, այդ թվում՝ հանրային գործիչների կողմից ատելության հրահրման և մասնակիցների անվտանգությանն առնչվող մտահոգությունների պատճառով։

«Այս ամենն ամեն տարի LGBTI անձանց իրավունքների տասնյակ խախտումների մասին հ/կ-ների զեկույցների ֆոնին»,- ասված է հայտարարության տեքստում։ ԵԽԽՎ պատվիրակներն արձանագրում են, որ ՀՀ իշխանությունները ձախողում են այս մտահոգություններին արձագանքելու հարցում, չնայած միջազգային իրավապաշտպան մարմինների առաջարկություններին։ Ըստ հայտարարության, ոչ խտրականության դեմ օրենսդրություն է պատրաստվում, ոչ էլ գործող ատելության խոսքի/հանցագործության օրենքում է հատուկ կերպով նշվում սեռական կողմնորոշման կամ սեռական ինքնության մասին։

«Մենք ՀՀ իշխանություններին կոչ ենք անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ապահովելու համար անվտանգություն և ազատություն LGBTI անձանց խտրականությունից։ Սա պետք է ներառի LGBTI անձանց ուղղված ատելության խոսքի և բռնության հրապարակային քննադատություն, ատելության խոսքի, ատելության վրա հիմնված հանցագործությունների և հակախտրականության օրենսդրության մշակում սեռական կողմնորոշման և սեռական ինքնության հարցի հատուկ ներառմամբ, ինչպես նաև թրեյնինգներ իրավապահ մարմինների պաշտոնյաների և դատավորների համար»,- ասված է հայտարարության տեքստում։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 220


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v